Բյուջետային գործընթաց
Գանձապետական համակարգ
Ֆինանսական վերահսկողություն
Հաշվապահական հաշվառում
Աուդիտ
Փողերի լվացման և ահաբեկ-չության ֆինանսավորման դեմ պայքար (AML/CFT)
Պետական գնումներ
Թանկարժեք մետաղների բնագավառ
Վիճակախաղեր և շահումով խաղեր
Լիցենզավորում` պարզ ընթացակարգով

2017 թվականի հունվար-օգոստոս ամիսներին ԱՀ տարածք ներմուծված և արտահանված ապրանքանյութական արժեքների ամփոփ ցուցանիշներ  
25.10.2017

2017 թվականի հունվար-օգոստոս ամիսներին ԱՀ տարածք են ներմուծվել 72074.6 մլն դրամ գումարի չափով ապրանքանյութական արժեքներ, որը  շուրջ 15383.4 մլն դրամով  գերազանցել է նախորդ տարվա նույն ցուցանիշը: Նույն ժամանակահատվածում արտահանվել են 37572.6 մլն դրամ գումարի չափով ապրանքանյութական արժեքներ` նախորդ տարվա 24080.0 մլն դրամի դիմաց: 
Հատկանշական է, որ Վարդենիս-Մարտակերտ ճանապարհահատվածի գործարկմամբ առավել աշխուժացել են այս ուղղությամբ հանրապետության տարածք կատարվող ներմուծումները և արտահանումները: Այսպես, նշված  ճանապարհահատվածին տեղակայված հսկիչ կետում արձանագրված տվյալների համաձայն` 2017 թվականի հունվար-օգոստոս ամիսներին հանրապետության տարածք են ներմուծվել 20532.6 մլն դրամ գումարի չափով ապրանքանյութական արժեքներ, որը 14350.3 մլն դրամով կամ 3.3 անգամ ավել է նախորդ տարվա նույն ցուցանիշից: Նույն ժամանակահատվածում նշված հսկիչ կետով արտահանման ծավալները կազմել են 30298.7 մլն դրամ, որը 2.7 անգամ  կամ 19079.8 մլն դրամով  գերազանցում  է  նախորդ տարվա նույն ցուցանիշը:      
Ըստ մասնաբաժինների գերակշռել են Գորիս-Ստեփանակերտ ճանապարհահատվածին տեղակայված Աղավնո հսկիչ կետով կատարվող ներմուծումները` կազմելով 51068.6 մլն դրամ: Արտահանման գործարքների մասով գերակշռում են Վարդենիս-Մարտակերտ ճանապարհահատվածով կատարվող արտահանումները, որը կազմում է հանրապետությունից ընդհանուր արտահանված ապրանքանյութական արժեքների 80.6 տոկոսը:



վերադառնալ


ՓՈԽԱՐԺԵՔ
USD (12/07) 484.99 դրամ
EUR (12/07) 551.29 դրամ
RUB (12/07) 7.25 դրամ
ԹԱՆԿԱՐԺԵՔ
ՄԵՏԱՂՆԵՐԻ ԳՆԵՐ
Արծաթ (IV եռ.) 220.48 դրամ
Պլատին (IV եռ.) 12659.23 դրամ
Ոսկի (IV եռ.) 18655.95 դրամ
Տեսանյութեր