ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ


Պաշտոնական կայք
Գլխավոր էջ Ծրագրեր, Հրապարակումներ Նորություններ
ԱՀ
ՊԵՏԱԿԱՆ
ԲՅՈՒՋԵ
ԱՀ ՊԵՏԱԿԱՆ
ՄԻՋՆԱԺԱՄԿԵՏ
ԾԱԽՍԵՐԻ ԾՐԱԳԻՐ
ԱՀ ՊԵՏԱԿԱՆ
ԲՅՈՒՋԵԻ ԿԱՏԱՐՄԱՆ
ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Բյուջետային գործընթաց
Գանձապետական համակարգ
Ֆինանսական վերահսկողություն
Հաշվապահական հաշվառում
Աուդիտ
Փողերի լվացման և ահաբեկ-չության ֆինանսավորման դեմ պայքար (AML/CFT)
Պետական գնումներ
Թանկարժեք մետաղների բնագավառ
Վիճակախաղեր և շահումով խաղեր
Լիցենզավորում` պարզ ընթացակարգով
 

ԱՀ 2018 թվականի պետական բյուջեի նախագիծը կառավարության նիստում հավանության է արժանացել  
14.11.2017
        Նոյեմբերի 10-ին Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի նախագահությամբ տեղի է ունեցել 2018 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկմանը նվիրված կառավարության նիստ: 
    2018 թվականի բյուջեի նախագիծը ներկայացրել է ԱՀ ֆինանսների նախարար Գրիգորի Մարտիրոսյանը` ընդգծելով, որ  գալիք տարվա բյուջետային քաղաքականությունը միտված կլինի տնտեսական աճի խթանմանն ու հասարակության բարեկացության ապահովմանը, ինչը ներառված է Արցախի Հանրապետության Նախագահի 2017-2020թթ. ծրագրում: 
    Նախարարը նշել է, որ բյուջեի նախագիծը կազմվել է հաշվի առնելով 2017 թվականի մակրոտնտեսական ցուցանիշների զարգացումները, մասնավորապես` վեց ամսվա 14.9 տոկոս տնտեսական աճն ու ինն ամիսների  17.1 տոկոս տնտեսության ակտիվության ցուցանիշը, որոնք  թույլ են տալիս 2017 թվականի համար ակնկալել ավելի բարձր տնտեսական աճի տեմպեր, քան ծրագրվել էր 2018-2020 թվականների միջնաժամկետ ծախսերի ծրագրում: Ըստ այդմ, 2018 թվականի պետական բյուջեի եկամուտները կազմելու են  95,993.9 մլն դրամ՝ որից սեփական մուտքերը` 44,600.0 մլն դրամ, իսկ  ծախսերը  100,293.1 մլն դրամ: 
     «Բյուջեի ձևավորման ժամանակ առաջնորդվել ենք բյուջետային նորմատիվների և ծախսային ուղենիշերի խիստ պահպանման, ընթացիկ ծախսերի հնարավորինս չափավորման սկզբունքով», - նշել է նախարարը ՝ հավելելով, որ այնուամենայնիվ, գիտակցելով երկրի տնտեսության իրական հատվածում երկարատև կայուն տնտեսական աճի ապահովման կարևորությունը, պետական բյուջեի ծախսերում նախատեսվել է տնտեսական ոլորտի որոշ ծախսերի ավելացում, ինչը կնպաստի կարճաժամկետ հատվածում իրական հատվածի ճյուղերի ավելի արագ զարգացմանը: 
        Ամփոփելով քննարկումները ԱՀ Նախագահ Բակո Սահակյանը ընդգծել է, որ մեր երկրի գալիք տարվա գլխավոր ֆինանսատնտեսական փաստաթուղթը արտացոլում է պետական քաղաքականության հիմնական ուղղությունները և իր էությամբ իրատեսական է : «2018 թվականի պետական բյուջեի կազմման առաջին փուլը կարելի է համարել ավարտված: Դրանից հետո նախագիծը օրենսդրությամբ սահմանված կարգով կներկայացվի Ազգային ժողով, որտեղ կլինեն ակտիվ ու գործնական քննարկումներ»,- իր խոսքում  նշել է Նախագահ Բակո Սահակյանը:
   Այնուհետև Գիրիգորի Մարտիրոսյանը ներկայացրել է հարկային օրենսդրության մեջ փոփոխություններ նախատեսող  օրինագծերի  փաթեթը, որն ուղղված է նպատակային արտոնությունների կիրառմանը, արդյունավետ հարկային հսկողություն իրականացնելու հնարավորությունների ձևավորմանն ու հարկումից խուսափելու հնարավորությունների սահմանափակմանը, հարկման հարաբերություններում միատեսակ մոտեցումների ամրագրմանն ու հարկային օրենսդրության կիրառության ընթացքում առաջ եկած խնդիրների վերացմանը:  Օրինագծերի փաթեթը հավանության է արժանացել կառավարության կողմից և առաջիկայում սահմանված կարգով կներկայացվի Ազգային Ժողովի քննարկմանը:
 


վերադառնալ


ԱՀ ՀԱՐԿԱՅԻՆ
ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ
ԲԱՆԿԱՅԻՆ ՌԵԿՎԻԶԻՏՆԵՐ
БАНКОВСКИЕ РЕКВИЗИТЫ
BANK REQUISITES
ԱՀ ԱԶԳԱՅԻՆ
ԱՐԺՈՒՅԹ
ՓՈԽԱՐԺԵՔ
USD (11/24) 483.99 դրամ
EUR (11/24) 574.40 դրամ
RUB (11/24) 8.28 դրամ
ԹԱՆԿԱՐԺԵՔ
ՄԵՏԱՂՆԵՐԻ ԳՆԵՐ
Արծաթ (IV եռ.) 264.50 դրամ
Պլատին (IV եռ.) 14583.37 դրամ
Ոսկի (IV եռ.) 20069.47 դրամ
Թանկարժեք մետաղների գներ (download)