Բյուջետային գործընթաց
Գանձապետական համակարգ
Ֆինանսական վերահսկողություն
Հաշվապահական հաշվառում
Աուդիտ
Փողերի լվացման և ահաբեկ-չության ֆինանսավորման դեմ պայքար (AML/CFT)
Պետական գնումներ
Թանկարժեք մետաղների բնագավառ
Վիճակախաղեր և շահումով խաղեր
Լիցենզավորում` պարզ ընթացակարգով

Աշխատանքային խորհրդակցություն ֆինանսների նախարարությունում  
21.11.2017

      Սույն թվականի նոյեմբերի 16-ին ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Արթուր Հարությունյանի գլխավորությամբ կայացավ աշխատանքային խորհրդակցություն հարկային մարմնի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների հետ: Խորհրդակցությունը հրավիրված էր 2017թ. 9 ամիսների  պետական բյուջեի` հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների պլան-առաջադրանքների կատարման ընթացքի, 4-րդ եռամսյակում կանխատեսվող մուտքերի, «Հարկային և այլ պարտադիր վճարների գծով արտոնություններ սահմանելու մասին» ԼՂՀ օրենքի շրջանակներում պարտավորությունների մարման գործընթացի ու «Հարկերի վճարումից խուսափելու և հարկային իրավախախտումների դեմ պայքարի հայեցակարգի իրականացման 2017 թվականի միջոցառումների» ծրագրի շրջանակներում իրականացված  աշխատանքների քննարկման նպատակով:
      Զեկույցներով հանդես եկան կազմակերպական, հսկողական, եկամուտների հաշվառման և վերլուծության, օպերատիվ հետախուզության վարչությունների պետերը, արտաքին ապրանքաշրջանառության հաշվառման և հսկողության տեսչության պետն ու  հարկ վճարողներին սպասարկող ստորաբաժանումների ղեկավարները:
      Այնուհետև քննարկումներ կազմակերպվեցին ըստ ոլորտների և հարկ  վճարողներին սպասարկող ստորաբաժանումների արձանագրված` հարկեր/իրացման շրջանառություն  հարաբերակցության, աշխատողների միջին թվաքանակի, աշխատանքի վարձատրության, իրացման շրջանառությունների և մի շարք այլ ցուցանիշների մասով, որի հետ կապված ֆինանսների նախարարի առաջին  տեղակալ Արթուր Հարությունյանը հանձնարարեց հարկ վճարողներին սպասարկող ստորաբաժանումների ղեկավարներին` վերհանված խնդիրների ուղղությամբ կանոնակարգված աշխատանքներ իրականացնելու նպատակով: Մասնավորապես, հարկ վճարողների կողմից վերոնշյալ ցուցանիշների իրական մեծությունների հայտարարագրումն ապահովելու նպատակով անհրաժեշտ է   իրականացնել անհատական իրազեկման և բացատրական  աշխատանքներ, քանի որ այսպիսի միջոցառումները  մեծ արդյունավետություն են ապահովում:  «Մեր նպատակը ոչ թե տույժ-տուգանքներ նշանակելն է, այլ բացատրական աշխատանքներ իրականացնելու միջոցով հարկ վճարողների շրջանում  հարկային կարգապահության սերմանումն ու հարկերի ինքնուրույն և ճիշտ վճարման մշակույթի ամրապնդումն է» -ընդգծել է  Արթուր Հարությունյանը, հավելելով, որ  խիստ պատասխանատվության միջոցներ կկիրառվեն  հարկերի վճարումից չարամտորեն խուսափող հարկ վճարողների նկատմամբ:
      Անդրադառնալով «Հարկերի վճարումից խուսափելու և հարկային իրավախախտումների դեմ պայքարի հայեցակարգի իրականացման 2017 թվականի միջոցառումների» ծրագրին Հարությունյանը  պատասխանատուներին  հանձնարարեց մինչև տարեվերջ շարունակել ծրագրով նախատեսված  միջոցառումները` առանձնակի ուշադրություն դարձնելով գործատուների կողմից վարձու աշխատողների չձևակերպման, աշխատավարձերի թերհայտարարագրման և հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման կանոնների խախտման  դեպքերի բացահայտմանը: 
      Միաժամանակ, ստորաբաժանումների ղեկավարներին հանձնարարվեց ամենօրյա աշխատանքներ տանել 2017 թվականի ծրագրավորված ցուցանիշների ապահովման ուղղությամբ` թույլ չտալով հարկ վճարողների կողմից ընթացիկ պարտավորությունների կուտակումներ:



վերադառնալ


ՓՈԽԱՐԺԵՔ
USD (08/21) 482.76 դրամ
EUR (08/21) 556.14 դրամ
RUB (08/21) 7.17 դրամ
ԹԱՆԿԱՐԺԵՔ
ՄԵՏԱՂՆԵՐԻ ԳՆԵՐ
Արծաթ (III եռ.) 254.11 դրամ
Պլատին (III եռ.) 13506.14 դրամ
Ոսկի (III եռ.) 19740.86 դրամ
Տեսանյութեր