Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության հարկային մարմինների համագործակցության ծրագրի շրջանակներում պարբերաբար կազմակերպվում են ՀՀ և ԱՀ հարկային մարմինների մասնագիտական խմբերի փոխադարձ այցելություններ: Հերթական այցը կազմակերպվել է հունվարի 22-ից 25-ը, որի նպատակն էր փորձի փոխանակում իրականացնել և մասնագիտական քննարկումներ կազմակերպել տեղեկատվական տեխնոլոգիաների, հարկ վճարողների սպասարկման, կուտակային և սոցիալական վճարների անձնավորված հաշվառման համակարգի կիրառման, ինչպես նաև 2018թ. հունվարի 1-ից ՀՀ-ում կիրառության մեջ դրված Հարկային օրենսգրքի շուրջ: ԱՀ ՖՆ պատվիրակությունը` ՖՆ առաջին տեղակալ Արթուր Հարությունյանի գլխավորությամբ, այցի ընթացքում հանդիպումներ է ունեցել ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղակալների, տեղեկատվական տեխնոլոգիաների և վարչարարության մեթոդաբանության, ընթացակարգերի և սպասարկման վարչությունների մասնագետների հետ, այցելել հարկ վճարողներին սպասարկող ստորաբաժանումներ ու ռիսկերի կառավարման և մոնիթորինգի կենտրոն, որտեղ ծանոթացել են անձնական հաշվի քարտերի վարման առանձնահատկություններին, վերլուծությունների իրականացման, արդյունքների իրացման և ամփոփման ընթացակարգերին: ԱՀ ՖՆ պատվիրակության ղեկավար Արթուր Հարությունյանը ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղակալների հետ հանդիպման ավարտին ընդգծել է երկու կառույցների համագործակցության կարևորությունը` նշելով, որ նման հանդիպումները թույլ են տալիս շփումները դարձնել անմիջական, իսկ հարկային մարմնի աշխատանքները` առավել արդյունավետ և նպատակային:
|