Բյուջետային գործընթաց
Գանձապետական համակարգ
Ֆինանսական վերահսկողություն
Հաշվապահական հաշվառում
Աուդիտ
Փողերի լվացման և ահաբեկ-չության ֆինանսավորման դեմ պայքար (AML/CFT)
Պետական գնումներ
Թանկարժեք մետաղների բնագավառ
Վիճակախաղեր և շահումով խաղեր
Լիցենզավորում` պարզ ընթացակարգով

Խորհրդակցություն` նվիրված ԱՀ ֆինանսների նախարարության 2017 թվականի գործունեության ամփոփմանը  
05.02.2018

Սույն թվականի փետրվարի 2-ին ԱՀ ֆինանսների նախարար Գրիգորի Մարտիրոսյանի ղեկավարությամբ կայացել է նախարարության 2017 թվականի կատարած աշխատանքների ամփոփմանը նվիրված խորհրդակցություն, որին մասնակցում էր նախարարության ղեկավար անձնակազմը: 

       Հարկային մարմնի կողմից կատարված աշխատանքների մասին զեկույցով հանդես եկավ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Արթուր Հարությունյանը` ներկայացնելով 2017 թվականի բյուջեի հարկային եկամուտների և պետական տուրքի մասով կատարողականները, հսկողական գործընթացների արդյունավետության բարձրացման, օրենսդրական դրույթների կատարելագործման, հանրային իրազեկման աշխատանքների ընդլայնման, ինչպես նաև համակարգի արդիականացման ուղղություններով  իրականացված աշխատանքները:

           2017 թվականի մակրոտնտեսական ցուցանիշների, բյուջետային քաղաքականության, գնումների գործընթացի կազմակերպման և հանրային հատվածի հաշվապահական հաշվառման բնագավառում իրականացված աշխատանքների մասին զեկույցով  հանդես եկավ ֆինանսների նախարարի տեղակալ Նորայր Ավանեսյանը: Այնուհետև հաշվետվություններով հանդես եկան ֆինանսների նախարարության կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները`  ներկայացնելով հաշվետու տարում հարկային եկամուտների հավաքագրման, ԱՀ տարածք ներմուծված և արտահանված ապրանքանյութական արժեքների հաշվառման, պետական կառավարչական հիմնարկներում և պետական ոչ առևտրային կազմակերպություններում իրականացված ֆինանսական վերահսկողության, ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և մի շարք այլ ուղղություններով կատարված աշխատանքները: 

Անդրադառնալով ստորաբաժանումների կատարած աշխատաքներին, նախարարը ընդգծեց հարկ վճարողների սպասարկման մակարդակի բարձրացման ուղղությամբ իրականացվելիք աշխատանքների անհրաժեշտության մասին: «Այսօր մեր գերակա նպատակն է հարկ վճարողներին մատուցել բարձրակարգ և ժամանակակից չափանիշներին համապատասխան ծառայություններ` ամրապնդելով  հասարակության վստահությունը հարկային մարմնի նկատմամբ», - իր խոսքում նշել է նախարարը` շեշտելով նաև Հանրապետության սահմանային հսկիչ կետերում աշխատող աշխատակիցների կողմից վարվեցողության նորմերի պահպանման կարևորությունը:

Խորհրդակցության ավարտին նախարարը շնորհակալություն հայտնեց համակարգի ողջ անձնակազմին` իրենց գործառնական պարտականությունները բարեխղճորեն կատարելու  և պատասխանատու վերաբերմունք դրսևորելու  համար: 



վերադառնալ


ՓՈԽԱՐԺԵՔ
USD (07/16) 480.80 դրամ
EUR (07/16) 562.73 դրամ
RUB (07/16) 7.73 դրամ
ԹԱՆԿԱՐԺԵՔ
ՄԵՏԱՂՆԵՐԻ ԳՆԵՐ
Արծաթ (III եռ.) 254.11 դրամ
Պլատին (III եռ.) 13506.14 դրամ
Ոսկի (III եռ.) 19740.86 դրամ