Բյուջետային գործընթաց
Գանձապետական համակարգ
Ֆինանսական վերահսկողություն
Հաշվապահական հաշվառում
Աուդիտ
Փողերի լվացման և ահաբեկ-չության ֆինանսավորման դեմ պայքար (AML/CFT)
Պետական գնումներ
Թանկարժեք մետաղների բնագավառ
Վիճակախաղեր և շահումով խաղեր
Լիցենզավորում` պարզ ընթացակարգով

Ժամանակակից սպասարկումը հասանելի է նաև Մարտունու շրջանի հարկատուներին  
05.02.2018

    Հարկ վճարողների սպասարկման որակի բարձրացմանն ուղղված կարևորագույն քայլերից մեկը` տեսչություններում ժամանակակից սպասարկման պայմանների ապահովումն է: Այդ նպատակով  աստիճանաբար վերակառուցվել և  տեխնիկապես հագեցվել են հարկ վճարողներին սպասարկող ստորաբաժանումները: Այսօր այդ շարքը համալրեց  Մարտունու շրջանի  հարկային տեսչությունը` նորաոճ սպասարկման սրահով և վերազինված ժամանակակից համակարգչային տեխնիկայով ու անհրաժեշտ այլ պարագաներով: Տեսչության շենքային պայմաններին ծանոթանալու նպատակով փետրվարի 3-ին ֆինանսների նախարարության ղեկավար անձնակազմը`  նախարարի անմիջական գլխավորությամբ այցելեցին տեսչություն:
    Նախարարը շնորհավորելով ներկաներին, վստահեցրեց, որ հարկ վճարողների սպասարկման որակի բարձրացումը նախարարության գերակա ուղղություններից է. «Նպատակը մեկն է` պետք է բարձրացնենք հարկ վճարողների սպասարկման մակարդակը և դա պետք է իրականացնենք տեղակատվական  տեխնոլոգիաների շարունակական կատարելագործման ու աշխատակիցների մասնագիտական կարողությունների զարգացման միջոցով», - ընդգծել է Գրիգորի Մարտիրոսյանը:
    Այսպիսով, հարկ վճարողներին սպասարկող ստորաբաժանումների վերակառուցման և վերազինման աշխատանքները հասցվեցին ավարտին.   ներկայումս բոլոր ստորաբաժանումներում ստեղծված են հարմարավետ պայմաններ հարկ վճարողների սպասարկումն ավելի արագ և արդյունավետ կազմակերպելու նպատակով:
 
    Տեսչության գտնվելու վայրի նոր հասցեն է`  քաղաք Մարտունի Վ. Խաչատրյան փողոց, 2-րդ փակուղի թիվ 1 շենքի 1-ին հարկ:
 


վերադառնալ


ՓՈԽԱՐԺԵՔ
USD (12/07) 484.99 դրամ
EUR (12/07) 551.29 դրամ
RUB (12/07) 7.25 դրամ
ԹԱՆԿԱՐԺԵՔ
ՄԵՏԱՂՆԵՐԻ ԳՆԵՐ
Արծաթ (IV եռ.) 220.48 դրամ
Պլատին (IV եռ.) 12659.23 դրամ
Ոսկի (IV եռ.) 18655.95 դրամ
Տեսանյութեր