Բյուջետային գործընթաց
Գանձապետական համակարգ
Ֆինանսական վերահսկողություն
Հաշվապահական հաշվառում
Աուդիտ
Փողերի լվացման և ահաբեկ-չության ֆինանսավորման դեմ պայքար (AML/CFT)
Պետական գնումներ
Թանկարժեք մետաղների բնագավառ
Վիճակախաղեր և շահումով խաղեր
Լիցենզավորում` պարզ ընթացակարգով

2018 թվականի 1-ին եռամսյակի հարկային եկամուտների և տուրքերի ամփոփ ցուցանիշներ  
05.04.2018

    Նախնական տվյալներով 2018 թվականի 1-ին եռամսյակում ԱՀ պետական բյուջե մուտքագրված հարկային եկամուտները և տուրքերը կազմել են 11304.2 մլն դրամ` պլանավորված 10700.0 մլն դրամ ցուցանիշը գերազանցելով 5.6 տոկոսով կամ 604.2 մլն դրամով, իսկ նախորդ տարվա նույն ցուցանիշը` 74.6 տոկոսով կամ 4830.6 մլն դրամով, որից 3925.3 մլն դրամ գումարը պայմանավորված է "Բեյզ Մեթըլս" ՓԲԸ-ի կողմից վճարված հարկային եկամուտների աճով, իսկ 905.3 մլն դրամը կամ 18.7 տոկոսը` ապահովվել է Հանրապետությունում արձանագրված տնտեսական աճի և հարկային մարմնի կողմից իրականացված հետևողական վարչարարության արդյունքում: Ընդ որում, պլանային առաջադրանքները գերակատարվել են բոլոր եկամտատեսակների գծով:
Պետական բյուջե մուտքագրված հարկային եկամուտների և տուրքերի գումարից 9116.7 մլն դրամը կամ 80.6 տոկոսն ապահովվել է խոշոր հարկ վճարողների վարչությունում հաշվառված հարկ վճարողների հաշվին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 4612.2 մլն դրամի կամ 71.2 տոկոսի դիմաց:
 


վերադառնալ


ՓՈԽԱՐԺԵՔ
USD (06/19) 482.26 դրամ
EUR (06/19) 557.01 դրամ
RUB (06/19) 7.52 դրամ
ԹԱՆԿԱՐԺԵՔ
ՄԵՏԱՂՆԵՐԻ ԳՆԵՐ
Արծաթ (I եռ.) 249.41 դրամ
Պլատին (I եռ.) 14080.12 դրամ
Ոսկի (I եռ.) 19529.55 դրամ