Բյուջետային գործընթաց
Գանձապետական համակարգ
Ֆինանսական վերահսկողություն
Հաշվապահական հաշվառում
Աուդիտ
Փողերի լվացման և ահաբեկ-չության ֆինանսավորման դեմ պայքար (AML/CFT)
Պետական գնումներ
Թանկարժեք մետաղների բնագավառ
Վիճակախաղեր և շահումով խաղեր
Լիցենզավորում` պարզ ընթացակարգով

Հայտարարություն պայմանագրային հիմունքներով հարկային ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու նպատակով հարցազրույց անցկացնելու մասին  
16.05.2018

   Ի գիտություն ԱՀ քաղաքացիների` ԱՀ ֆինանսների նախարարությունը արտաքին ապրանքաշրջանառության հաշվառման և հսկողության վարչությունում ու Ստեփանակերտ քաղաքի հարկային տեսչությունում պայմանագրային հիմունքներով աշխատելու համար հարցազրույցի է հրավիրում տնտեսագիտություն, իրավագիտություն, մաթեմատիկա, ֆիզիկա, ճարտարագիտություն, տեղեկատվական համակարգեր և հարակից մասնագիտությունների գծով պետական հավատարմագրում ստացած բարձրագույն ուսումնական հաստատություններ ավարտած ԱՀ քաղաքացիների:

    Հարցազրույցը կկայանա ս.թ. հունիսի 7-ին` ժամը 11:00-ին, ԱՀ ֆինանսների նախարարության վարչական շենքում, Տիգրան Մեծի 16 հասցեում:

    Մանրամասն տեղեկություններ ստանալու համար ցանկացողները կարող են դիմել ֆինանսների նախարարության հարկային վարչարարության մեթոդաբանության և հարկ վճարողների իրազեկման բաժին` (047) 94-86-20 հեռախոսահամարով:

    Պայմանագրային հիմունքներով համալրման ենթակա պաշտոնների գործառույթներն են`

Ստեփանակերտ քաղաքի հարկային տեսչություն

    Վերահսկողության և գանձումների բաժնի ավագ հարկային տեսուչ - հիմնական գործառույթներն են`

հարկ վճարողների մոտ ստուգումների, ուսումնասիրությունների իրականացում, հարկային պարտավորությունների հաշվարկում, փաստաթղթավորում, վարչական իրավախախտումների արձանագրում, չկատարած պարտավորությունների գանձման ապահովում, ՀԴՄ-ներից ֆիսկալային հաշվետվությունների դուրսբերում, երրորդ անձանցից ստացված տեղեկությունների իրացման ապահովում:             

    Վերահսկողության և գանձումների բաժնի հարկային տեսուչ - հիմնական գործառույթներն են`

    հարկ վճարողների մոտ ստուգումների, ուսումնասիրությունների իրականացում, հարկային պարտավորությունների հաշվարկում, փաստաթղթավորում, վարչական իրավախախտումների արձանագրում, չկատարած պարտավորությունների գանձման ապահովում, ՀԴՄ-ներից ֆիսկալային հաշվետվությունների դուրսբերում:

    Սպասարկման բաժնի ավագ հարկային տեսուչ - հիմնական գործառույթներն են`

    հարկ վճարողների սպասարկում, հաշվարկների, հայտարարագրերի և այլ տեղեկությունների ընդունում, հաշվարկ-հաշվետվությունների կամերալ ուսումնասիրությունների իրականացում, գրանցման գրքերի տրամադրում, ՀԴՄ-ների գրանցում:

    Սպասարկման բաժնի հարկային տեսուչ - հիմնական գործառույթներն են`

    հարկ վճարողներին հարկային օրենսդրությանը իրազեկում, սպասարկում, հաշվարկների, հայտարարագրերի և այլ տեղեկությունների ընդունում, հաշվարկ-հաշվետվությունների կամերալ ուսումնասիրությունների, համեմատությունների, վերլուծությունների իրականացում:

    Արտաքին ապրանքաշրջանառության հաշվառման և հսկողության վարչություն

Հսկիչ կետերի համակարգման բաժնի ավագ հարկային տեսուչ - հիմնական գործառույթներն են`

    ԱՀ տարածք ներմուծվող և արտահանվող ապրանքանյութական արժեքների հաշվառում, հաշվառման քարտերի կազմում, գրանցամատյանների վարում, տեղում հաշվառման անհնարինության դեպքում կապարակնքման իրականացում, արտահանումն արգելված ապրանքանյութական արժեքների նկատմամբ հսկողության իրականացում, ապրանքանյութական արժեքների ապօրինի շրջանառության դեպքում օրենսդրությամբ նախատեսված գործառույթների իրականացում:

    Հսկիչ կետերի համակարգման բաժնի հարկային տեսուչ - հիմնական գործառույթներն են`

    ԱՀ տարածք ներմուծվող և արտահանվող ապրանքանյութական արժեքների հաշվառում, հաշվառման քարտերի կազմում, տեղում հաշվառման անհնարինության դեպքում կապարակնքման իրականացում:



վերադառնալ


ՓՈԽԱՐԺԵՔ
USD (07/20) 480.62 դրամ
EUR (07/20) 560.16 դրամ
RUB (07/20) 7.58 դրամ
ԹԱՆԿԱՐԺԵՔ
ՄԵՏԱՂՆԵՐԻ ԳՆԵՐ
Արծաթ (III եռ.) 254.11 դրամ
Պլատին (III եռ.) 13506.14 դրամ
Ոսկի (III եռ.) 19740.86 դրամ