2018 թվականի օգոստոս ամսվա ընթացքում ԱՀ տարածք են ներմուծվել 10.2 մլրդ դրամ գումարի չափով ապրանքանյութական արժեքներ, որը 593.3 մլն դրամով կամ 6.1 տոկոսով գերազանցել է նախորդ տարվա նույն ցուցանիշը: Նույն ժամանակահատվածում արտահանվել են 10.7 մլրդ դրամ գումարի չափով ապրանքանյութական արժեքներ, որը գերազանցում է նախորդ տարվա նույն ցուցանիշը 3.1 մլրդ դրամով կամ 40.9 տոկոսով: Ըստ մասնաբաժինների գերակշռել են Վարդենիս-Մարտակերտ և Գորիս-Ստեփանակերտ ճանապարհահատվածներով կատարվող ներմուծումներն ու արտահանումները: Մասնավորապես, նշված ճանապարհահատվածներին տեղակայված հսկիչ կետերում արձանագրված տվյալների համաձայն, 2018 թվականի օգոստոս ամսվա ընթացքում Վարդենիս-Մարտակերտ ճանապարհահատվածով ներմուծվել և արտահանվել են համապատասխանաբար 7.0 մլրդ դրամ և 7.8 մլրդ դրամ գումարի չափով ապրանքանյութական արժեքներ, իսկ Գորիս-Ստեփանակերտ ճանապարհահատվածով` համապատասխանաբար 3.2 մլրդ դրամ և 2.8 մլրդ դրամ գումարի չափով:
|