Բյուջետային գործընթաց
Գանձապետական համակարգ
Ֆինանսական վերահսկողություն
Հաշվապահական հաշվառում
Աուդիտ
Փողերի լվացման և ահաբեկ-չության ֆինանսավորման դեմ պայքար (AML/CFT)
Պետական գնումներ
Թանկարժեք մետաղների բնագավառ
Վիճակախաղեր և շահումով խաղեր
Լիցենզավորում` պարզ ընթացակարգով

Խորհրդակցություն` նվիրված ԱՀ ֆինանսների նախարարության 2018 թվականի գործունեության ամփոփմանը  
06.02.2019

   Սույն թվականի փետրվարի 5-ին ԱՀ ֆինանսների նախարար Արթուր Հարությունյանի ղեկավարությամբ կայացել է նախարարության 2018 թվականի կատարած աշխատանքների ամփոփմանը նվիրված խորհրդակցություն, որին մասնակցում էր նախարարության ղեկավար անձնակազմը:
   Մինչ օրակարգային հարցերի քննարկմանն անցնելը նախարարն անդրադարձավ 2018 թվականին նախարարության կողմից կատարված աշխատանքներին. «Ընդհանուր առմամբ ֆինանսների նախարարությունը կատարել է իր առջև դրված խնդիրները` մուտքերի հավաքագրման և ծախսային պարտավորությունների կատարման ուղղություններով: Պետական բյուջեի կատարման ընթացքում մեզ հաջողվել է ապահովել և գերակատարել հարկային եկամուտների և պետական տուրքի գծով առաջադրված պլանային ցուցանիշները, ինչպես նաև ամբողջ ծավալով ֆինանսավորել աշխատավարձերը, թոշակները, նպաստներն ու սոցիալական բնույթի այլ ծախսերը, կրթության, մշակույթի, առողջապահության և տնտեսական ոլորտի բոլոր ծրագրերը:  Զուգահեռաբար աշխատանքներ ենք իրականացրել նաև համակարգի գործունեության արդյունավետության ու թափանցիկության բարձրացման,  ինչպես նաև հասարակության շրջանում փոխվստահության մթնոլորտի ձևավորման ուղղություններով», -իր խոսքում ընդգծել է Արթուր Հարությունյանը: 
   Այնուհետև զեկույցներով հանդես եկան ֆինանսների նախարարի տեղակալներ  Արայիկ Դոլուխանյանը և Նորայր Ավանեսյանը: Արայիկ Դոլուխանյանը ներկայացրեց 2018 թվականի բյուջեի հարկային եկամուտների և պետական տուրքի մասով կատարողականները, հսկողական գործընթացների արդյունավետության բարձրացման, օրենսդրական դրույթների կատարելագործման, հանրային իրազեկման աշխատանքների ընդլայնման, ինչպես նաև համակարգի արդիականացման ուղղություններով իրականացված աշխատանքները: 
   2018 թվականի բյուջեի կատարողականը, մակրոտնտեսական ցուցանիշները,  գնումների գործընթացի կազմակերպման և հանրային հատվածի հաշվապահական հաշվառման բնագավառում իրականացված աշխատանքները ներկայացրեց Նորայր Ավանեսյանը: 
   Հաշվետվություններով հանդես եկան նաև ֆինանսների նախարարության կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները` ներկայացնելով հաշվետու տարում հարկային եկամուտների հավաքագրման, ԱՀ տարածք ներմուծված և արտահանված ապրանքանյութական արժեքների հաշվառման, «Հարկային համակարգի բարեփոխումների» հայեցակարգի համաձայն` ստվերային շրջանառությունների դեմ պայքարի շրջանակներում ձեռնարկված օպերատիվ միջոցառումների, հանրային հատվածի կազմակերպություններում իրականացված ֆինանսական վերահսկողության և մի շարք այլ ուղղություններով կատարված աշխատանքները:
   Ամփոփելով 2018 թվականին համակարգի կատարած աշխատանքները`  նախարարը անդրադարձավ առաջիկա ծրագրերին` առանձնացնելով մի քանի կարևոր ուղղություններ: «Առաջիկայում իրականացվելիք աշխատանքների շարքում կցանկանայի առանձնացնել պետական գնումների կազմակերպման գործընթացի թափանցիկության բարձրացման նպատակով համապատասխան մեխանիզմների ներդրումը, կուտակային կենսաթոշակային համակարգի գործարկման ապահովումը, հարկային օրենսգրքի նախագծի մշակումը, ինչպես նաև գանձապետական համակարգի գործունեության արդյունավետության բարձրացումը: 2019 թվականին մեր գերակա խնդիրների թվում են նաև տնտեսության ստվերային հատվածի բացահայտման ուղղությամբ իրականացվելիք աշխատանքները: Այս առումով ունենք հաստատված միջոցառումների ծրագիր, որը պետք է ամբողջական ծավալով կատարվի»,-իր խոսքում շեշտել է նախարարը: 
   Աշխատանքները համակարգված իրականացնելու նպատակով Արթուր Հարությունյանը  համապատասխան  հանձնարարականներ է տվել պատասխանատու անձանց` հորդորելով նույն եռանդով և պատասխանատվությամբ շարունակել  աշխատանքը` առաջնորդվելով մեկ ընդհանուր խնդիր իրագործելու և մեկ միասնական նպատակ հետապնդելու սկզբունքով:
 


վերադառնալ


ՓՈԽԱՐԺԵՔ
USD (04/23) 481.56 դրամ
EUR (04/23) 542.00 դրամ
RUB (04/23) 7.56 դրամ
ԹԱՆԿԱՐԺԵՔ
ՄԵՏԱՂՆԵՐԻ ԳՆԵՐ
Արծաթ (II եռ.) 240.99 դրամ
Պլատին (II եռ.) 13395.16 դրամ
Ոսկի (II եռ.) 20435.27 դրամ
Տեսանյութեր