ԷԿՈՆՈՄԻԿԱ
Որակի ենթակառուցվածքներ և սակագներ
Ներդրումային քաղաքականություն ու փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացում
Տնտեսական ծրագրեր և մոնիթորինգ

Մեթոդական աշխատանքները շարունակվում են  
12.11.2019

    2020 թվականի հունվարի 1-ից հանրային հատվածի հաշվապահական հաշվառման նոր համակարգին քաղաքային և գյուղական համայնքների անցումը սահուն կազմակերպելու նպատակով շարունակվում են ԱՀ ֆինանսների նախարարության կողմից կազմակերպվող սեմինար-խորհրդակցությունները:

    Հերթական հանդիպումները կազմակերպվել են ԱՀ շրջանների քաղաքային և գյուղական համայնքների հաշվապահների հետ: Սեմինարների ընթացքում ներկայացվել են հանրային հատվածի հաշվապահական հաշվառման համակարգին անցման հետ կապված սկզբնական փուլի` մինչև 2020 թվականի հունվարի մեկն ընկած ժամանակահատվածում իրականացվելիք աշխատանքները, մասնավորապես` համայնքի սեփականություն հանդիսացող հիմնական միջոցների, հողամասերի, ներդրումային գույքի և այլ ակտիվների գույքագրման անցկացման, գույքագրման ակտերի կազմման, գույքագրման արդյունքներով տվյալների դասակարգման աշխատանքները, որի նպատակը մուտքի հաշվեկշիռների ճիշտ կազմումն է:



վերադառնալ


ՓՈԽԱՐԺԵՔ
USD (03/28) 394.46 դրամ
EUR (03/28) 425.62 դրամ
RUB (03/28) 4.27 դրամ
ԹԱՆԿԱՐԺԵՔ
ՄԵՏԱՂՆԵՐԻ ԳՆԵՐ
Արծաթ (III եռ.) 288.00 դրամ
Պլատին (III եռ.) 11876.23 դրամ
Ոսկի (III եռ.) 24081.49 դրամ
Տեսանյութեր