Բյուջետային գործընթաց
Գանձապետական համակարգ
Ֆինանսական վերահսկողություն
Հաշվապահական հաշվառում
Աուդիտ
Փողերի լվացման և ահաբեկ-չության ֆինանսավորման դեմ պայքար (AML/CFT)
Պետական գնումներ
Թանկարժեք մետաղների բնագավառ
Վիճակախաղեր և շահումով խաղեր
Լիցենզավորում` պարզ ընթացակարգով
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
2018 թվականի հունվար-օգոստոս ամիսները ԱՀ ֆինանսների նախարարությունը ամփոփում է գերակատարումներով  

06.09.2018

    Նախնական տվյալներով 2018 թվականի հունվար-օգոստոս ամիսների ընթացքում ԱՀ պետական բյուջե մուտքագրված հարկային եկամուտները և տուրքերը կազմել են 36010.4 մլն դրամ` պլանավորված 32900.0 մլն դրամ ցուցանիշը գերազանցելով 9.5 տոկոսով կամ 3110.4 մլն դրամով, իսկ նախորդ տարվա նույն ցուցանիշը` 59.8 տոկոսով կամ 13471.7 մլն դրամով: Ավել հավաքագրված գումարից 10212.3 մլն դրամը պայմանավորված է «Բեյզ Մեթըլս» ՓԲԸ-ի կողմից վճարված հարկային եկամուտների աճով, իսկ 3259.4 մլն...

Հանրային քննարկմանը ներկայացվող հարկային օրենքների նախագծերի փաթեթ  

03.09.2018

    Արցախի Հանրապետության ֆինանսների նախարարությունը հանրային քննարկման է ներկայացնում հարկային օրենքների նախագծերի փաթեթը: Բոլոր շահագրգիռ իրավաբանական և ֆիզիկական անձինք կարող են իրենց առաջարկություններն ու դիտողություններն ուղարկել հարկային մարմնի էլեկտրոնային փոստին` info@taxservice.nk.am հասցեով, մինչև սույն թվականի սեպտեմբերի 15-ը:

Օրենքների նախագծերի փաթեթին կարող եք...

Սեմինար-դասընթացներ հարկ վճարողների համար հաշվապահական և հարկային հաշվառման թեմաներով  

29.08.2018

    Օգոստոսի 28-ին ֆինանսների նախարարության ու աուդիտորների և հաշվապահների ասոցիացիայի նախաձեռնությամբ մեկնարկել են քառօրյա սեմինար-դասըթացներ, որոնց մասնակցում են շինարարության, էներգետիկայի և հանքարդյունահանման ոլորտներում գործունեություն իրականացնող հարկ վճարողների հաշվապահները:

  Սեմինարների ընթացքում ներկայացվում են հաշվապահական հաշվառման միջազգային...

Հրատարակվել է «Հարկեր, տուրքեր և վճարներ» օրենքների ամփոփ ժողովածուն  

28.08.2018

  Հրատարակվել է «Հարկեր, տուրքեր և վճարներ» օրենքների ամփոփ ժողովածուն 2018 թվականի մայիսի 1-ի դրությամբ գործող խմբագրությամբ: Ժողովածուն ներառում է.

    - հարկատեսակների մասին օրենքները.

    - տուրքերին և այլ պարտադիր վճարներին վերաբերող օրենքները.

   ...

Հանդիպում ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանի հետ  

27.08.2018

  Օգոստոսի 24-ին Արցախի Հանրապետության ֆինանսների նախարար Արթուր Հարությունյանը Երևանում հանդիպել է ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու հայկակական պետությունների ֆինանսական համակարգերի զարգացման հեռանկարների, տնտեսական աճի վրա բանկային կարգավորման ազդեցության, տնտեսական զարգացման միտումների և  արդի մարտահրավերների  վերաբերյալ հարցեր:

Հայաստանի և Արցախի ֆինանսների նախարարությունների միջև փոխադարձ գործակցությունը շարունակական է  

24.08.2018
  ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը օգոստոսի 23-ին ընդունել է Արցախի Հանրապետության ֆինանսների նախարարության պատվիրակությանը՝ նախարար Արթուր Հարությունյանի գլխավորությամբ:
Համագործակցության ընդլայնում Հայաստանի և Արցախի հարկային մարմինների միջև  

24.08.2018
  Երևանում ստորագրվել է ՀՀ և  ԱՀ հարկային մարմինների միջև 2018-2020թթ. համագործակցության միջոցառումների ծրագիր 
 
2018 թվականի հուլիս ամսում Արցախի Հանրապետության տարածք ներմուծված և արտահանված ապրանքանյութական արժեքների ամփոփ ցուցանիշներ  

23.08.2018
  2018 թվականի հուլիս ամսվա ընթացքում ԱՀ տարածք են ներմուծվել 9.7 մլրդ դրամ գումարի չափով ապրանքանյութական արժեքներ, որը 318.0 մլն դրամով կամ 3.4 տոկոսով գերազանցել է նախորդ տարվա նույն ցուցանիշը: Նույն ժամանակահատվածում արտահանվել են 7.7 մլրդ դրամ գումարի չափով ապրանքանյութական արժեքներ` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 9.6 մլրդ դրամի դիմաց:
Հաշվապահների որակավորման քննության արդյունքների մասին  

20.08.2018

 2018 թվականի օգոստոսի 17-ին ԱՀ ֆինանսների նախարարության կողմից անցկացված հաշվապահների որակավորման քննության արդյունքներով հանձնաժողովի կողմից տրվել է որակավորված հաշվապահի մեկ վկայական:

Տեղեկատվություն ԱՀ ֆինանսների նախարարության 1-ին կիսամյակի որոշ գործառույթների վերաբերյալ  

16.08.2018
   2018թ. հուլիսի 1-ի դրությամբ ԱՀ տարածքում ԱՊՊԱ պայմանագրեր են կնքել  9431 տրանսպորտային միջոցի սեփականատերեր: 2018թ. առաջին կիսամյակում տեղի է ունեցել 454 պատահար և կատարվել է  67,972.0 հազար դրամի չափով հատուցում, միջին հատուցման  գումարը կազմում է 149.7 հազար դրամ: