Բյուջետային գործընթաց
Գանձապետական համակարգ
Ֆինանսական վերահսկողություն
Հաշվապահական հաշվառում
Աուդիտ
Փողերի լվացման և ահաբեկ-չության ֆինանսավորման դեմ պայքար (AML/CFT)
Պետական գնումներ
Թանկարժեք մետաղների բնագավառ
Վիճակախաղեր և շահումով խաղեր
Լիցենզավորում` պարզ ընթացակարգով
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Ժամանակակից սպասարկումը հասանելի է նաև Քաշաթաղի շրջանի հարկատուներին  

17.02.2016

ԼՂՀ ֆինանսների նախարարությունը շարունակում է հարկ վճարողների սպասարկման որակի բարձրացման աշխատանքները

Հարկ վճարողների սպասարկման որակի բարձրացմանն ուղղված կարևորագույն քայլերից մեկը` տեսչություններում ժամանակակից սպասարկման պայմանների ապահովումն է:

Հայտարարություն ստվերային շրջանառության կրճատմանն ուղղված միջոցառումների մասին  

17.02.2016

Ի գիտություն տնտեսավարող սուբյեկտների` ԼՂՀ ֆինանսների նախարարությունը տեղեկացնում է, որ պարբերաբար իրականացվելու են հսկողական միջոցառումներ` հսկիչ-դրամարկղային մեքենաների շահագործման կանոնների և փաստաթղթավորման պահանջների խախտման, չձևակերպված աշխատողների և աշխատավարձերի մեծությունների թերհայտարարագրման և այլ հարկային իրավախախտումների բացահայտման ուղղություններով:

Հետևողական պայքար հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման կանոնների խախտման դեմ  

17.02.2016

2016 թվականի փետրվար ամսում հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման կանոնների պահպանման նկատմամբ ԼՂՀ ֆինանսների նախարարության կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում արձանագրվել են հսկիչ-դրամարկղային մեքենաների միջոցով դրամական հաշվարկների կանոնների խախտման 37 դեպք: Խախտման դեպքերից 30-ը արձանագրվել է մեկ տարվա ընթացքում առաջին անգամ և խախտումը թույլ տված յուրաքանչյուր հարկ վճարողի նկատմամբ կիրառվել տուգանք 75.0...

Գնումների պաշտոնական տեղեկագրում հայտարարությունների ինքնուրույն հրապարակման էլեկտրոնային համակարգի ներկայացում  

17.02.2016

Ս. թ. փետրվարի 17-ին ԼՂՀ ֆինանսների նախարարությունը պետական կառավարման մարմինների գնումների գործընթացի պատասխանատուներին է ներկայացրել «Գնումների պաշտոնական տեղեկագրում հայտարարությունների ինքնուրույն հրապարակման էլեկտրոնային համակարգը»: Հանդիպմանը ներկայացվել է նաև համակարգից օգտվելու տեսական և գործնական հիմքերը, մասնակիցներին հնարավորություն է ընձեռնվել գործնականում փորձարկել ներդրված համակարգը:

Փոփոխություններ հիփոթեքային վարկի սպասարկման համար վճարված տոկոսների գումարների չափով վճարված եկամտային հարկի գումարների վերադարձմա  

16.02.2016

Հիփոթեքային վարկի սպասարկման համար վճարված տոկոսների գումարների չափով վարձու աշխատողների և անհատ ձեռնարկատերերի կողմից վճարված եկամտային հարկի գումարների վերադարձման գործընթացի  արդյունավետությունը բարձրացնելու նպատակով ԼՂՀ կառավարության 2016 թվականի փետրվարի 2-ի N 38-Ն որոշմամբ մի շարք փոփոխություններ և լրացումներ են կատարվել ԼՂՀ կառավարության 2015 թվականի մայիսի 26-ի N 306-Ն որոշման մեջ:...

Հաճախ հնչող հարցերի պատասխան-պարզաբանումներ  

16.02.2016

Ստորև ներկայացնում ենք հունվար ամսվա ընթացքում հարկ վճարողների կողմից առավել հաճախ բարձրացված հարցերի պատասխան-պարզաբանումները:

Հայտարարություն հաշվարկ-հաշվետվությունների էլեկտրոնային եղանակով ներկայացման մասին  

09.02.2016

Ի գիտություն ԼՂՀ հարկ վճարողների` ԼՂՀ ֆինանսների նախարարությունը տեղեկացնում է, որ 2015 թվականի արդյունքներով 36 մլն դրամը գերազանցող իրացման շրջանառություն հայտարարագրած հարկ վճարողները հարկային հաշվարկ-հաշվետվություններն ու այլ տեղեկությունները 2016 թվականի հունվարի 1-ից հետո ընկած հաշվետու ժամանակահատվածների համար պետք է ներկայացնեն բացառապես էլեկտրոնային եղանակով:

2016 թվականի հունվար ամիսը ֆինանսների նախարարությունն ամփոփել է գերակատարումներով  

05.02.2016

Նախնական տվյալներով 2016 թվականի հունվար ամսում ԼՂՀ պետական բյուջե մուտքագրված հարկային եկամուտները և տուրքերը կազմել են 1536.5 մլն դրամ, որը պլանավորված 1500.0 մլն դրամ ցուցանիշը գերազանցել է 2.4 տոկոսով կամ ավել 36.5 մլն դրամով, իսկ նախորդ տարվա նույն ցուցանիշը՝ 8.2 %-ով կամ ավել է հավաքագրվել 116.9 մլն դրամ: 

ԼՂՀ ֆինանսների նախարարությունն ամփոփել է 2015 թվականի կատարած աշխատանքները  

04.02.2016

Ս.թ. փետրվարի 2-ին ԼՂՀ ֆինանսների նախարար Սպարտակ Թևոսյանի  ղեկավարությամբ կայացել է նախարարության 2015 թվականի կատարած աշխատանքների ամփոփմանը նվիրված խորհրդակցություն, որին մասնակցում էր նախարարության ղեկավար անձնակազմը:

Զեկույցով հանդես եկավ ԼՂՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արթուր  Հարությունյանը` ներկայացնելով 2015 թվականի հարկային ոլորտի ...

Հրատարակվել է «Պարզաբանումներ հարցերի և պատասխանների տեսքով» գրքույկ  

28.01.2016

Հարգելի հարկ վճարողներ, հրատարակվել է «Պարզաբանումներ հարցերի և պատասխանների տեսքով» գրքույկ: Այն բովանդակում է վերջին տարիներին տարբեր ոլորտներում գործունեություն իրականացնող հարկ վճարողների կողմից բարձրացված շուրջ 150 հարց ու պատասխան, որոնք առաջացել են նրանց գործունեության ընթացքում: Հարց ու պատասխանի տեսքով պարզաբանումների այս տարբերակը ավելի պարզորոշ կերպով է ներկայացնում հարկային ոլորտում առավել հաճախակի հանդիպող,...



ՓՈԽԱՐԺԵՔ
USD (10/23) 484.35 դրամ
EUR (10/23) 556.13 դրամ
RUB (10/23) 7.42 դրամ
ԹԱՆԿԱՐԺԵՔ
ՄԵՏԱՂՆԵՐԻ ԳՆԵՐ
Արծաթ (IV եռ.) 220.48 դրամ
Պլատին (IV եռ.) 12659.23 դրամ
Ոսկի (IV եռ.) 18655.95 դրամ
Տեսանյութեր