Բյուջետային գործընթաց
Գանձապետական համակարգ
Ֆինանսական վերահսկողություն
Հաշվապահական հաշվառում
Աուդիտ
Փողերի լվացման և ահաբեկ-չության ֆինանսավորման դեմ պայքար (AML/CFT)
Պետական գնումներ
Թանկարժեք մետաղների բնագավառ
Վիճակախաղեր և շահումով խաղեր
Լիցենզավորում` պարզ ընթացակարգով
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
2016 թվականի հունվար ամիսը ֆինանսների նախարարությունն ամփոփել է գերակատարումներով  

05.02.2016

Նախնական տվյալներով 2016 թվականի հունվար ամսում ԼՂՀ պետական բյուջե մուտքագրված հարկային եկամուտները և տուրքերը կազմել են 1536.5 մլն դրամ, որը պլանավորված 1500.0 մլն դրամ ցուցանիշը գերազանցել է 2.4 տոկոսով կամ ավել 36.5 մլն դրամով, իսկ նախորդ տարվա նույն ցուցանիշը՝ 8.2 %-ով կամ ավել է հավաքագրվել 116.9 մլն դրամ: 

ԼՂՀ ֆինանսների նախարարությունն ամփոփել է 2015 թվականի կատարած աշխատանքները  

04.02.2016

Ս.թ. փետրվարի 2-ին ԼՂՀ ֆինանսների նախարար Սպարտակ Թևոսյանի  ղեկավարությամբ կայացել է նախարարության 2015 թվականի կատարած աշխատանքների ամփոփմանը նվիրված խորհրդակցություն, որին մասնակցում էր նախարարության ղեկավար անձնակազմը:

Զեկույցով հանդես եկավ ԼՂՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արթուր  Հարությունյանը` ներկայացնելով 2015 թվականի հարկային ոլորտի ...

Հրատարակվել է «Պարզաբանումներ հարցերի և պատասխանների տեսքով» գրքույկ  

28.01.2016

Հարգելի հարկ վճարողներ, հրատարակվել է «Պարզաբանումներ հարցերի և պատասխանների տեսքով» գրքույկ: Այն բովանդակում է վերջին տարիներին տարբեր ոլորտներում գործունեություն իրականացնող հարկ վճարողների կողմից բարձրացված շուրջ 150 հարց ու պատասխան, որոնք առաջացել են նրանց գործունեության ընթացքում: Հարց ու պատասխանի տեսքով պարզաբանումների այս տարբերակը ավելի պարզորոշ կերպով է ներկայացնում հարկային ոլորտում առավել հաճախակի հանդիպող,...

Փոփոխություններ հարկային դաշտում  

28.01.2016

Հարկային հարաբերությունները կարգավորող օրենսդրական դրույթներում 2016 թվականի հունվարի 1-ից կատարված փոփոխությունները  հարկ վճարողների կողմից  ճիշտ ընկալելու ու գործնականում լիարժեք կիրառելու նպատակով ստորև պարզաբանված ձևով ներկայացվում են այդ փոփոխություններն ու լրացումները. 

 

Հայտարարություն սեմինար-խորհրդակցություններ կազմակերպելու մասին  

28.01.2016

Ի գիտություն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տնտեսավարող սուբյեկտների` ԼՂՀ ֆինանսների նախարարությունը հրավիրում է մասնակցելու 2016 թվականի հունվարի 1-ից հարկային և հարակից օրենսդրության մեջ կատարված փոփոխությունների և հաշվարկ-հաշվետվությունների հարկային մարմին էլեկտրոնային եղանակով հանձնման ընթացակարգերի իրազեկման նպատակով Ստեփանակերտ քաղաքում և շրջկենտրոններում կայանալիք սեմինար-խորհրդակցություններին` համաձայն հետևյալ...

Հանդիպումներ հարկ վճարողների հետ  

28.01.2016

Հարկային մարմինը` հավատարիմ որդեգրած գործելաոճին, շարունակում է հարկ վճարողների հետ կազմակերպվող հանդիպումներն ու քննարկումները, որոնց նպատակն է հարկ վճարողներին ներկայացնել հարկային օրենսդրության վերջին նորությունները, լսել ու պարզաբանումներ տալ գործարարներին հուզող հարցերին, փորձել համատեղ լուծումներ գտնել հիմնախնդիրների կարգավորման ուղղությամբ:
Հունվարի 25-ին մեկնարկեց սեմինար-խորհրդակցությունների հերթական...

Հաշվապահների որակավորման քննության արդյունքների մասին  

29.12.2015

2015 թվականի դեկտեմբերի 28-ին ԼՂՀ ֆինանսների նախարարության կողմից անցկացված հաշվապահների որակավորման քննության արդյունքներով հանձնաժողովի կողմից տրվել է որակավորված հաշվապահի չորս վկայական:

 
«Հաշվապահական հաշվառման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում կատարված փոփոխության մասին  

21.10.2015
ԼՂՀ Մարտունու շրջանում կազմակերպված սեմինարի մասին  

10.09.2015
ԼՂՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության վերակազմակերպում  

27.07.2015
«Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության կառուցվածքի մասին» ԼՂՀ 2015թ. հունիսի 30-ի ՀՕ-32-Ն օրենքի և ԼՂՀ կառավարության 2015թ. հուլիսի 3-ի N417-Ն որոշման համաձայն ԼՂՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունը վերակազմակերպվել է ԼՂՀ ֆինանսների նախարարության` իր կազմից առանձնացնելով էկոնոմիկայի բնագավառը և ընդգրկելով իր կազմի մեջ ԼՂՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայությունը` միացման ձևով:

 



ՓՈԽԱՐԺԵՔ
USD (11/20) 476.98 դրամ
EUR (11/20) 527.68 դրամ
RUB (11/20) 7.46 դրամ
ԹԱՆԿԱՐԺԵՔ
ՄԵՏԱՂՆԵՐԻ ԳՆԵՐ
Արծաթ (III եռ.) 231.12 դրամ
Պլատին (III եռ.) 12334.60 դրամ
Ոսկի (III եռ.) 20868.06 դրամ
Տեսանյութեր