Բյուջետային գործընթաց
Գանձապետական համակարգ
Ֆինանսական վերահսկողություն
Հաշվապահական հաշվառում
Աուդիտ
Փողերի լվացման և ահաբեկ-չության ֆինանսավորման դեմ պայքար (AML/CFT)
Պետական գնումներ
Թանկարժեք մետաղների բնագավառ
Վիճակախաղեր և շահումով խաղեր
Լիցենզավորում` պարզ ընթացակարգով
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Լիցենզիայի գործողության կասեցում  

27.01.2012
2012 թվականի հունվարի 24-ից կասեցված է "ՋԵՆԵՐԱԼ ԱՈՒԴԻՏ ԳՐՈՒՊ" փակ բաժնետիրական ընկերության աուդիտորական ծառայությունների իրականացման ԱԾ-0001 լիցենզիայի գործողությունը մինչև "Աուդիտորական գործունեության մասին" ԼՂՀ օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասի "ա" կետով սահմանված պահանջի խախտումը վերացնելու վերաբերյալ հիմնավորող փաստաթղթերի ներկայացումը:
Լիցենզիայի տրամադրում  

23.01.2012
   2012 թվականի հունվարի 17-ին անհատ ձեռնարկատեր Ռոբերտ Գալստյանին տրամադրվել է աուդիտորական ծառայությունների իրականացման ԱԾ- 0002 լիցենզիա:
Լիցենզիայի տրամադրում  

23.01.2012
  2012 թվականի հունվարի 18-ին "ԱՈՒԴԻՏ  ՊՐՈ" փակ բաժնետիրական ընկերությանը տրամադրվել է աուդիտորական ծառայությունների իրականացման ԱԾ- 0003 լիցենզիա:
Աուդիտորների որակավորման քննության արդյունքների մասին  

23.12.2011
  2011 թվականի նոյեմբերի 30-ին ԼՂՀ ֆինանսների նախարարության կողմից անցկացված աուդիտորների որակավորման քննության արդյունքներով աուդիտորների որակավորման հանձնաժողովի կողմից տրվել է որակավորված աուդիտորի երեք վկայական:
Լիցենզիայի տրամադրում  

22.11.2011
   2011 թվականի նոյեմբերի 9-ին "ՋԵՆԵՐԱԼ ԱՈՒԴԻՏ ԳՐՈՒՊ" փակ բաժնետիրական ընկերությանը տրամադրվել  է աուդիտորական ծառայությունների իրականացման ԱԾ- 0001 լիցենզիա:
"Հաշվապահական հաշվառման մասին" ԼՂՀ օրենքում կատարված փոփոխությունների արդյունքում հաշվապահների համար սահմանված պահանջների մասին  

03.10.2011
    Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների նախարարությունը տեղեկացնում է, որ "Հաշվապահական հաշվառման մասին" Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում կատարված փոփոխությունների և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2011 թվականի հուլիսի 26-ի "Ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտները և միջազգային ստանդարտների ուղեցույցները հրապարակելու մասին" թիվ 504-Ն որոշման համաձայն` 2012 թվականի հունվարի 1-ից կազմակերպությունները ...
ԼՂՀ-ում հաշվապահների և աուդիտորների որակավորման քննությունների հարցաշարերում կատարված փոփոխությունների մասին  

24.09.2011
  "Հաշվապահական հաշվառման մասին" Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում կատարված լրացումներով և փոփոխություններով պայմանավորված` Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում հաշվապահների և աուդիտորների որակավորման քննությունների  հարցաշարերում կատարվել են փոփոխություններ, որոնք տեղադրված են կայքի համապատասխանաբար "Հաշվապահական հաշվառում/Որակավորում" և "Աուդիտ/Որակավորում" բաժիններում:
Ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտները և միջազգային ստանդարտների ուղեցույցները հրապարակելու մասին  

17.08.2011
ԼՂՀ ֆինանսների նախարարությունը տեղեկացնում է, որ ԼՂՀ կառավարության 2011 թվականի հուլիսի 26-ի N 504-Ն որոշման համաձայն` ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտները և միջազգային ստանդարտների ուղեցույցները հրապարակված են կայքի ՙՀաշվապահական հաշվառում՚ / ՙՕրենսդրություն՚ բաժնում: 
Լիցենզիայի գործողության դադարեցում  

15.08.2011

2011թ. հուլիսի 15-ից դադարեցված է "ՋԻՈՎԱՆՆԻ" փակ բաժնետիրական ընկերության "Թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշում և հարգադրոշմում" ՀՀ-0001 լիցենզիայի գործողությունը` իր դիմումի համաձայն:

"ԱՊՊԱ համակարգի ներդրման գործընթացի խնդիրները Լեռնային Ղարաբաղում" խորագրով սեմինար-քննարկում  

15.08.2011

2011թ. հուլիսի 30-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում կազմակերպվել է "ԱՊՊԱ համակարգի ներդրման գործընթացի խնդիրները Լեռնային Ղարաբաղում" խորագրով սեմինար-քննարկում, որին մասնակցել են ՀՀ կենտրոնական բանկի, Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրոյի, ԼՂՀ ֆինանսների և ԼՂՀ առողջապահության նախարարությունների, ԼՂՀ ճանապարհային ոստիկանության և ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները:
Սեմինար-քննարկումը նվիրված էր ԱՊՊԱ ոլորտում հատուցման...



ՓՈԽԱՐԺԵՔ
USD (09/20) 476.13 դրամ
EUR (09/20) 525.98 դրամ
RUB (09/20) 7.47 դրամ
ԹԱՆԿԱՐԺԵՔ
ՄԵՏԱՂՆԵՐԻ ԳՆԵՐ
Արծաթ (III եռ.) 231.12 դրամ
Պլատին (III եռ.) 12334.60 դրամ
Ոսկի (III եռ.) 20868.06 դրամ
Տեսանյութեր