Բյուջետային գործընթաց
Գանձապետական համակարգ
Ֆինանսական վերահսկողություն
Հաշվապահական հաշվառում
Աուդիտ
Փողերի լվացման և ահաբեկ-չության ֆինանսավորման դեմ պայքար (AML/CFT)
Պետական գնումներ
Թանկարժեք մետաղների բնագավառ
Վիճակախաղեր և շահումով խաղեր
Լիցենզավորում` պարզ ընթացակարգով

Հայտարարություն ստվերային շրջանառության կրճատմանն ուղղված միջոցառումների մասին  
17.02.2016

Ի գիտություն տնտեսավարող սուբյեկտների` ԼՂՀ ֆինանսների նախարարությունը տեղեկացնում է, որ պարբերաբար իրականացվելու են հսկողական միջոցառումներ` հսկիչ-դրամարկղային մեքենաների շահագործման կանոնների և փաստաթղթավորման պահանջների խախտման, չձևակերպված աշխատողների և աշխատավարձերի մեծությունների թերհայտարարագրման և այլ հարկային իրավախախտումների բացահայտման ուղղություններով:

Իրականացվող միջոցառումները նպատակ ունեն կրճատել տնտեսության ստվերային հատվածը, ապահովել հավասար մրցակցային պայմաններ բոլոր տնտեսավարող սուբյեկտների համար, նպաստել հանրապետությունում տնտեսական ու սոցիալական առաջընթացի խթանմանն ու պետական բյուջեով նախատեսված ծրագրերի իրականացմանը:

Նախարարությունը կոչ է անում բոլոր տնտեսավարող սուբյեկտներին իրենց գործունեությունն իրականացնել օրենսդրության պահանջներին համապատասխան` զերծ մնալով տույժերի և տուգանքների կիրառումից:

Միաժամանակ, նախարարությունը դիմում է քաղաքացիներին իրենց մասնակցությունն ունենալ  ստվերային տնտեսության դեմ պայքարի գործընթացին`  կատարված գնումների դիմաց պահանջել կտրոն, գործատուների հետ աշխատանքային հարաբերությունների մեջ մտնել օրինական հիմքերով:  Տնտեսավարող սուբյեկտների կողմից թույլ տրվող խախտումների բոլոր դեպքերում կարող եք զանգահարել թեժ գիծ` (047) 94-86-20 հեռախոսահամարով: 



վերադառնալ