Ի գիտություն տնտեսավարող սուբյեկտների` ԼՂՀ ֆինանսների նախարարությունը տեղեկացնում է, որ պարբերաբար իրականացվելու են հսկողական միջոցառումներ` հսկիչ-դրամարկղային մեքենաների շահագործման կանոնների և փաստաթղթավորման պահանջների խախտման, չձևակերպված աշխատողների և աշխատավարձերի մեծությունների թերհայտարարագրման և այլ հարկային իրավախախտումների բացահայտման ուղղություններով: Իրականացվող միջոցառումները նպատակ ունեն կրճատել տնտեսության ստվերային հատվածը, ապահովել հավասար մրցակցային պայմաններ բոլոր տնտեսավարող սուբյեկտների համար, նպաստել հանրապետությունում տնտեսական ու սոցիալական առաջընթացի խթանմանն ու պետական բյուջեով նախատեսված ծրագրերի իրականացմանը: Նախարարությունը կոչ է անում բոլոր տնտեսավարող սուբյեկտներին իրենց գործունեությունն իրականացնել օրենսդրության պահանջներին համապատասխան` զերծ մնալով տույժերի և տուգանքների կիրառումից: Միաժամանակ, նախարարությունը դիմում է քաղաքացիներին իրենց մասնակցությունն ունենալ ստվերային տնտեսության դեմ պայքարի գործընթացին` կատարված գնումների դիմաց պահանջել կտրոն, գործատուների հետ աշխատանքային հարաբերությունների մեջ մտնել օրինական հիմքերով: Տնտեսավարող սուբյեկտների կողմից թույլ տրվող խախտումների բոլոր դեպքերում կարող եք զանգահարել թեժ գիծ` (047) 94-86-20 հեռախոսահամարով:
|