ԷԿՈՆՈՄԻԿԱ
Որակի ենթակառուցվածքներ և սակագներ
Ներդրումային քաղաքականություն ու փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացում
Տնտեսական ծրագրեր և մոնիթորինգ

Հետևողական պայքար հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման կանոնների խախտման դեմ  
17.02.2016

2016 թվականի փետրվար ամսում հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման կանոնների պահպանման նկատմամբ ԼՂՀ ֆինանսների նախարարության կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում արձանագրվել են հսկիչ-դրամարկղային մեքենաների միջոցով դրամական հաշվարկների կանոնների խախտման 37 դեպք: Խախտման դեպքերից 30-ը արձանագրվել է մեկ տարվա ընթացքում առաջին անգամ և խախտումը թույլ տված յուրաքանչյուր հարկ վճարողի նկատմամբ կիրառվել տուգանք 75.0 հազ. դրամի չափով, երկրորդ և ավելի անգամ թույլ տված խախտումների թիվը կազմել է 7 և կիրառվել համապասխանաբար 150.0 և 300.0 հազ. դրամի չափով տուգանք: Ընդ որում, երկրորդ  և ավելի անգամ խախտում թույլ տված  երկու հարկ վճարողի  գործունեությունը կասեցվել է համապատասխանաբար 5 և 10 օրերով, իսկ մյուս 5 հարկ վճարողների կողմից լրացուցիչ տուգանքի վճարման վերաբերյալ սահմանված ժամկետներում հարկային մարմին գրավոր հայտարարություն չներկայացվելու դեպքում վերջիններիս գործունեությունը ևս կկասեցվի 5-ական օրով:

ԼՂՀ ֆինանսների նախարարությունը իրազեկում է, որ պահպանելու է հետևողականություն և կոչ անում հարկ վճարողներին խստիվ պահպանել հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման կանոնները` կանխիկ դրամով իրականացվող դրամական հաշվարկների բոլոր դեպքերում տրամադրելով հսկիչ-դրամարկղային մեքենաների կտրոններ:



վերադառնալ


ՓՈԽԱՐԺԵՔ
USD (03/28) 394.46 դրամ
EUR (03/28) 425.62 դրամ
RUB (03/28) 4.27 դրամ
ԹԱՆԿԱՐԺԵՔ
ՄԵՏԱՂՆԵՐԻ ԳՆԵՐ
Արծաթ (III եռ.) 288.00 դրամ
Պլատին (III եռ.) 11876.23 դրամ
Ոսկի (III եռ.) 24081.49 դրամ
Տեսանյութեր