Ս. թ. փետրվարի 17-ին ԼՂՀ ֆինանսների նախարարությունը պետական կառավարման մարմինների գնումների գործընթացի պատասխանատուներին է ներկայացրել «Գնումների պաշտոնական տեղեկագրում հայտարարությունների ինքնուրույն հրապարակման էլեկտրոնային համակարգը»: Հանդիպմանը ներկայացվել է նաև համակարգից օգտվելու տեսական և գործնական հիմքերը, մասնակիցներին հնարավորություն է ընձեռնվել գործնականում փորձարկել ներդրված համակարգը:
|