ԼՂՀ ֆինանսների նախարարության օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցների կողմից հերթական հսկողական միջոցառումների իրականացման ընթացքում Ստեփանակերտ քաղաքում հայտնաբերվել է ֆիզիկական անձի կողմից առանց պետական գրանցման և հարկային մարմնում հաշվառման դռների և պատուհանների արտադրությամբ զբաղվելու դեպք: Ապօրինի ձեռնարկատիրական գործունեության ծավալման կապակցությամբ, վերջինիս օրենսդրությամբ սահմանված կարգով առաջադրվել է տուգանք և պարտադրվել դադարեցնել ապօրինի գործունեությունը մինչև համապատասխան պահանջների ապահովումը:
|