ԷԿՈՆՈՄԻԿԱ
Որակի ենթակառուցվածքներ և սակագներ
Ներդրումային քաղաքականություն ու փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացում
Տնտեսական ծրագրեր և մոնիթորինգ

«Հանրային հատվածի կազմակերպությունների հաշվապահական հաշվառման մասին» ԼՂՀ օրենքի և օրենքից բխող իրավական ակտերի մասին  
02.04.2016

ԼՂՀ ֆինանսների նախարարությունը տեղեկացնում է, որ 2015 թվականի հոկտեմբերի 29-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի կողմից ընդունված` «Հանրային հատվածի կազմակերպությունների հաշվապահական հաշվառման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ՀՕ-46-Ն օրենքի կիրարկումն ապահովելու նպատակով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների նախարարի հրամաններով հաստատվել են`

- Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հանրային հատվածի հաշվապահական հաշվառման ստանդարտը (ՀՀՀՀՍ),

- կազմակերպությունների ֆինանսատնտեսական գործունեության հաշվապահական հաշվառման հաշվային պլանը և դրա կիրառման հրահանգը,

-կազմակերպությունների հաշվապահական հաշվառման քաղաքականության օրինակելի մոդելը,

-հանրային հատվածի կազմակերպությունների կողմից հաշվապահական հաշվառման նոր համակարգին և հանրային հատվածի հաշվապահական հաշվառման ոլորտը կարգավորող օրենսդրության պահանջներին համապատասխան հաշվապահական հաշվառում վարելու հնարավորություն ընձեռող համակարգչային ծրագրերին անցման ժամանակացույցը:

«Հանրային հատվածի կազմակերպությունների հաշվապահական հաշվառման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքը և օրենքից բխող իրավական ակտերը տեղադրված են կայքի «Հաշվապահական հաշվառում / Օրենսդրություն» բաժնում:



վերադառնալ


ՓՈԽԱՐԺԵՔ
USD (03/27) 394.71 դրամ
EUR (03/27) 427.55 դրամ
RUB (03/27) 4.27 դրամ
ԹԱՆԿԱՐԺԵՔ
ՄԵՏԱՂՆԵՐԻ ԳՆԵՐ
Արծաթ (III եռ.) 288.00 դրամ
Պլատին (III եռ.) 11876.23 դրամ
Ոսկի (III եռ.) 24081.49 դրամ
Տեսանյութեր