Հարկային հարաբերությունները կարգավորող օրենսդրական դրույթներում տարեսկզբից կատարված փոփոխությունները հարկ վճարողների կողմից ճիշտ ընկալելու ու գործնականում լիարժեք կիրառելու նպատակով հունվարի 25-ին մեկնարկեց հարկ վճարողների համար նախատեսված սեմինար-խորհրդակցությունների հերթական շարքը: Առաջին հանդիպումը նախատեսված էր Մարտակերտի և Ասկերանի շրջանի հարկ վճարողների հետ, որի ընթացքում ներկայացվեցին «Հարկային և այլ պարտադիր վճարների գծով արտոնություններ սահմանելու մասին» օրենքի դրույթները, «Հարկերի մասին», «Եկամտային հարկի մասին», «Հաստատագրված վճարների մասին» և «Արտոնագրային վճարների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքներում կատարված փոփոխությունները և մի շարք այլ ենթաօրենսդրական ակտեր: Հարկ վճարողներն ակտիվորեն են մասնակցում կազմակերպված սեմինար-խորհրդակցություններին` դրականորեն արձագանքելով կատարված օրենսդրական բարեփոխումներին: Այս հանդիպումներից շահում է նաև նախարարությունը, քանի որ քննարկումների արդյունքում ներկայացվում են առաջարկություններ, որոնք հետագայում կարող են որոշ օրենքների հստակեցման հիմք դառնալ:
|