2017 թվականի հունվար-փետրվար ամիսները ֆինանսների նախարարությունն ամփոփել է գերակատարումներով 03.03.2017
Նախնական տվյալներով 2017 թվականի հունվար-փետրվար ամիսների ընթացքում Արցախի Հանրապետության պետական բյուջե մուտքագրված հարկային եկամուտները և տուրքերը կազմել են 3704.7 մլն դրամ` պլանավորված 3459.0 մլն դրամ ցուցանիշը գերազանցելով 7.1 %-ով կամ 245.7 մլն դրամով, իսկ նախորդ տարվա նույն ցուցանիշը՝ 9.1 %-ով կամ 308.3 մլն դրամով: