ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ


Պաշտոնական կայք
Գլխավոր էջ Ծրագրեր, Հրապարակումներ Նորություններ
ԱՀ
ՊԵՏԱԿԱՆ
ԲՅՈՒՋԵ
ԱՀ ՊԵՏԱԿԱՆ
ՄԻՋՆԱԺԱՄԿԵՏ
ԾԱԽՍԵՐԻ ԾՐԱԳԻՐ
ԱՀ ՊԵՏԱԿԱՆ
ԲՅՈՒՋԵԻ ԿԱՏԱՐՄԱՆ
ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Բյուջետային գործընթաց
Գանձապետական համակարգ
Ֆինանսական վերահսկողություն
Հաշվապահական հաշվառում
Աուդիտ
Փողերի լվացման և ահաբեկ-չության ֆինանսավորման դեմ պայքար (AML/CFT)
Պետական գնումներ
Թանկարժեք մետաղների բնագավառ
Վիճակախաղեր և շահումով խաղեր
Լիցենզավորում` պարզ ընթացակարգով
 

Հերթական նորամուծությունը հարկ վճարողների համար. ներդրվել է օրինապահ հարկ վճարողների համակարգը  
16.03.2017

       ԱՀ ֆինանսների նախարարությունը գործարար միջավայրի համար առավել բարենպաստ պայմանների ապահովման ու հարկ վճարողների հետ գործընկերային հարաբերությունների ընդլայնման նպատակով հերթական նորամուծությունն է առաջարկում հարկ վճարողներին:
ԱՀ ֆինանսների նախարարի 2017 թվականի մարտի 7-ի N 89 հրամանով ներդրվել է օրինապահ հարկ վճարողների համակարգը, որի նպատակն է  խրախուսել բարեխիղճ ու կարգապահ հարկ վճարողներին`  ամրապնդելով  հարկ վճարողների ինքնագնահատման համակարգը:
«Օրինապահ հարկ վճարողներ»-ի ցանկում ընդգրկված հարկ վճարողների նկատմամբ կկիրառվի վստահության վրա հիմնված հարկային վարչարարություն`  ռիսկերի բացահայտումն իրականացնելով կամերալ ուսումնասիրություններով և վերլուծություններով, զերծ մնալով ստուգումների իրականացումից: 
       Ստորև ներկայացնում ենք «Օրինապահ հարկ վճարողներ»-ի ցանկում ընդգրկվելու համար  սահմանված  չափանիշները և հորդորում հարկ վճարողներին  լիարժեք կատարել հարկային օրենսդրությամբ նախատեսված պարտականությունները, ինչի արդյունքում կձևավորվի փոխադարձ վստահություն և համապատասխան վերաբերմունք:
«Օրինապահ հարկ վճարողներ»-ի համակարգում ընդգրկվելու չափանիշներ.
           •    սահմանված կարգով և ժամկետներում հարկային մարմին հարկային և հարակից օրենսդրությամբ նախատեսված հաշվարկների (հաշվետվությունների), այլ փաստաթղթերի և տեղեկությունների ներկայացում (այդ թվում` նախկինում չներկայացրած հաշվարկների, (հաշվետվությունների), այլ փաստաթղթերի և տեղեկությունների).
          •    կամերալ (գրասենյակային) ուսումնասիրությունների անցկացման արդյունքում արձանագրություններ կազմված լինելու դեպքում` սահմանված ժամկետներում ճշգրտումների կամ հիմնավոր  առարկությունների ներկայացում.
          •    սահմանված ժամկետներում հարկերի և (կամ) վճարների (ավտոճանապարհային մասհանումներ, հանրային ծառայությունների կարգավորման պարտադիր վճարներ, բնապահպանական և բնօգտագործման վճարներ), ինչպես նաև հարկային և հարակից օրենսդրությամբ նախատեսված կանխավճարների վճարում.
          •    հարկ վճարողների և տվյալ հարկ վճարողների գործունեության մասով նրանց հիմնադիր(ներ)ի, տնօրեն(ներ)ի, հաշվապահ(ներ)ի կողմից վարչական կամ քրեական պատասխանատվություն առաջացնող հարկային և հարակից օրենսդրությամբ նախատեսված խախտումների բացակայություն.
          •    հարկային մարմնի կողմից հարկային և հարակից օրենսդրությամբ սահմանված կարգով արձանագրված խախտումների բացակայություն (այդ թվում` երբ հաշվետու ժամանակաշրջանում իրականացված ստուգումների ժամանակ ստուգվել է հաշվետու ժամանակաշրջանից տարբերվող ժամանակաշրջան): Սույն ենթակետով սահմանված չափանիշին բավարարելու նպատակով բյուջեի հետ փոխհարաբերությունների և հարկային մարմնի կողմից վերահսկվող Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրության առանձին պահանջների ճշտության ստուգումներով արձանագրված խախտումները անտեսվում են, եթե դրանց արդյունքում հաշվարկված պարտավորությունների հանրագումարը չի գերազանցում հաշվետու ժամանակաշրջանի համար հարկ վճարողների կողմից ներկայացված հաշվարկներում արտացոլված իրացման շրջանառության մեկ տոկոսը.
          •    ցանկի ձևավորման տարվա հոկտեմբերի 1-ի դրությամբ հարկային մարմնի կողմից հաշվառվող` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական բյուջեի հանդեպ պարտավորությունների բացակայություն (հարկ, տուրք, վճար, տույժ, տուգանք).
         •    հարկ վճարողների հայտարարագրած ցուցանիշների իրականությանը համապատասխանություն: 
    «Օրինապահ հարկ վճարողներ»-ի ցանկի ձևավորման հաշվետու ժամանակաշրջան է համարվում նախորդ տարվա հոկտեմբերի 1-ից մինչև տվյալ տարվա հոկտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածը:



վերադառնալ


ԱՀ ՀԱՐԿԱՅԻՆ
ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ
ԲԱՆԿԱՅԻՆ ՌԵԿՎԻԶԻՏՆԵՐ
БАНКОВСКИЕ РЕКВИЗИТЫ
BANK REQUISITES
ԱՀ ԱԶԳԱՅԻՆ
ԱՐԺՈՒՅԹ
ՓՈԽԱՐԺԵՔ
USD (12/15) 482.36 դրամ
EUR (12/15) 568.99 դրամ
RUB (12/15) 8.19 դրամ
ԹԱՆԿԱՐԺԵՔ
ՄԵՏԱՂՆԵՐԻ ԳՆԵՐ
Արծաթ (IV եռ.) 264.50 դրամ
Պլատին (IV եռ.) 14583.37 դրամ
Ոսկի (IV եռ.) 20069.47 դրամ
Թանկարժեք մետաղների գներ (download)