ԷԿՈՆՈՄԻԿԱ
Որակի ենթակառուցվածքներ և սակագներ
Ներդրումային քաղաքականություն ու փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացում
Տնտեսական ծրագրեր և մոնիթորինգ

Հայտարարություն ստվերային շրջանառության կրճատմանն ուղղված միջոցառումների մասին  
05.05.2017
       Ի գիտություն տնտեսավարող սուբյեկտների` ԱՀ ֆինանսների նախարարությունը տեղեկացնում է, որ հարկային իրավախախտումների դեմ պայքարի հայեցակարգի շրջանակներում, պարբերաբար իրականացվելու են  հսկողական միջոցառումներ` հսկիչ-դրամարկղային մեքենաների շահագործման կանոնների և փաստաթղթավորման պահանջների խախտման, չձևակերպված աշխատողների և աշխատավարձերի մեծությունների ոչ լիարժեք հայտարարագրման և այլ հարկային իրավախախտումների բացահայտման ուղղություններով:
Իրականացվող միջոցառումները նպատակ ունեն կրճատել տնտեսության ստվերային հատվածը, ապահովել հավասար մրցակցային պայմաններ բոլոր տնտեսավարող սուբյեկտների համար, նպաստել հանրապետությունում տնտեսական ու սոցիալական առաջընթացի խթանմանն ու պետական բյուջեի եկամուտների հավաքագրման գործընթացի արդյունավետության բարձրացմանը:
Նախարարությունը հորդորում է բոլոր տնտեսավարող սուբյեկտներին գործունեությունն իրականացնել օրենսդրության պահանջներին համապատասխան` իրենց իսկ զերծ պահելով պատասխանատվության ենթարկվելուց:
Միաժամանակ, նախարարությունը դիմում է քաղաքացիներին իրենց ակտիվ մասնակցությունն ունենալ ստվերային երևույթների դեմ իրականացվող գործընթացին` կատարված գնումների դիմաց պահանջել կտրոն, գործատուների մոտ աշխատանքի ընդունվել աշխատանքային օրենսդրության պահանջների պահպանմամբ:  
          Տնտեսավարող սուբյեկտների կողմից թույլ տրվող խախտումների մասին կարող եք զանգահարել ֆինանսների նախարարության թեժ գիծ` (047) 94-86-20 հեռախոսահամարով: 
 
  


վերադառնալ


ՓՈԽԱՐԺԵՔ
USD (03/27) 394.71 դրամ
EUR (03/27) 427.55 դրամ
RUB (03/27) 4.27 դրամ
ԹԱՆԿԱՐԺԵՔ
ՄԵՏԱՂՆԵՐԻ ԳՆԵՐ
Արծաթ (III եռ.) 288.00 դրամ
Պլատին (III եռ.) 11876.23 դրամ
Ոսկի (III եռ.) 24081.49 դրամ
Տեսանյութեր