Ս.թ. ապրիլի 21-ին և մայիսի 2-ին ԱՀ ֆինանսների նախարարությունում կայացան հարկային ծառայության «Գ» և «Դ» խմբերի թափուր պաշտոններ զբաղեցնելու համար բաց և փակ մրցույթներ: Մրցույթներին մասնակցելու հայտ ներկայացրած 33 դիմորդներից թեստավորման փուլում հաղթող են ճանաչվել 6 դիմորդներ, որոնցից 4-ը` բաց, իսկ 2-ը` փակ մրցույթի արդյունքներով` իրավունք ձեռք բերելով մասնակցելու մրցույթի հաջորդ փուլին` հարցազրույցին, որը կկայանա ս.թ. մայիսի 6-ին:
|