ՀՀ և ԱՀ հարկային մարմինների միջև համագործակցության ծրագրի շրջանակներում ս.թ. մայիսի 2-ին Արցախ է այցելել ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի պատվիրակությունը` կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կարեն Բրուտյանի գլխավորությամբ: Հանդիպման ընթացքում քննարկվել են համագործակցության ծրագրով նախատեսված մի շարք հարցեր: Մասնավորապես, փորձի փոխանակում է իրականացվել ՀՀ և ԱՀ հարկային մարմինների կողմից պետական բյուջեի հարկային եկամուտների ավելացման ուղղությունների և ռիսկերի բացահայտման գծով իրականացվող վերլուծական և հսկողական աշխատանքների մասով: Երկուստեք կարևորվել է կանխիկ շրջանառությունների և փաստաթղթավորման պահանջների պահպանման նկատմամբ ճիշտ հսկողական աշխատանքների իրականացումը, ինչը ստվերային տնտեսության դեմ իրականացվող պայքարում էական նշանակություն ունի: Հանդիպման ընթացքում մասնագիտական քննարկումներ են կազմակերպվել նաև հանքարդյունահանման, էներգետիկայի, բանկային, առևտրի և մի շարք այլ ոլորտների հարկման առանձնահատկությունների մասով:
|