ԷԿՈՆՈՄԻԿԱ
Որակի ենթակառուցվածքներ և սակագներ
Ներդրումային քաղաքականություն ու փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացում
Տնտեսական ծրագրեր և մոնիթորինգ

ԱՀ ֆինանսների նախարարությունը շարունակում է ստվերային շրջանառությունների կանխարգելմանն ուղղված հանդիպումները հարկ վճարողների հետ  
17.05.2017
   ԱՀ ֆինանսների նախարարությունը շարունակում է ոլորտային հանդիպումները հարկ վճարողների հետ` ուղղված  փաստաթղթավորման պահանջների պահպանման, իրացման իրական շրջանառությունների, աշխատողների թվաքանակի, աշխատավարձի ֆոնդի արտացոլման կանոնակարգմանը:
        Հանդիպումները մեկնարկել են Ստեփանակերտ քաղաքում, իսկ մայիսի 10-ից 12-ը հանդիպումներ են կազմակերպվել Ասկերանի, Մարտակերտի, Մարտունու, Հադրութի, Շուշիի և Քաշաթաղի շրջկենտրոններում: Շրջաններում կազմակերպված հանդիպումների ընթացքում նախարարության ներկայացուցիչների կողմից ներկայացվեցին «Հարկերի վճարումից խուսափելու և հարկային իրավախախտումների դեմ պայքարի հայեցակարգի իրականացման 2017 թվականի միջոցառումներիե ծրագիրն ու ծրագրի շրջանակներում հարկային մարմնի կողմից իրականացվելիք միջոցառումները, մասնավորապես  հսկիչ-դրամարկղային մեքենաների շահագործման կանոնների և փաստաթղթավորման պահանջների խախտումների, չձևակերպված աշխատողների և աշխատավարձերի մեծությունների ոչ լիարժեք հայտարարագրման դեպքերի  և այլ հարկային իրավախախտումների բացահայտման ուղղություններով` հավաստիացնելով հարկ վճարողներին, որ հարկային ռիսկեր չունենալու պարագայում  նախարարությունը  որևէ կերպ չի միջամտի հարկ վճարողների գործունեությանը: Այնուհետև հարկ վճարողները ոլորտի պատասխանատուներին ուղղեցին իրենց հուզող հարցերը, որոնց մասով տրվեցին համապատասխան պարզաբանումներ: 
        Եզրափակելով իրազեկման բնույթի հանդիպումների այս շարքը` նախարարությունը ևս մեկ անգամ հորդորում է հարկ վճարողներին պահպանել օրենսդրության պահանջները:  
 


վերադառնալ


ՓՈԽԱՐԺԵՔ
USD (03/27) 394.71 դրամ
EUR (03/27) 427.55 դրամ
RUB (03/27) 4.27 դրամ
ԹԱՆԿԱՐԺԵՔ
ՄԵՏԱՂՆԵՐԻ ԳՆԵՐ
Արծաթ (III եռ.) 288.00 դրամ
Պլատին (III եռ.) 11876.23 դրամ
Ոսկի (III եռ.) 24081.49 դրամ
Տեսանյութեր