ԱՀ ֆինանսների նախարարության օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցների կողմից հերթական հսկողական միջոցառումների իրականացման ընթացքում Ասկերանի շրջանում հայտնաբերվել է ֆիզիկական անձի կողմից առանց պետական հաշվառման հանրային սննդի կազմակերպման գործունեությամբ զբաղվելու դեպք: Ապօրինի ձեռնարկատիրական գործունեության ծավալման կապակցությամբ, վերջինիս օրենսդրությամբ սահմանված կարգով առաջադրվել է տուգանք և պարտադրվել դադարեցնել ապօրինի գործունեությունը մինչև համապատասխան պահանջների ապահովումը:
|