Բյուջետային գործընթաց
Գանձապետական համակարգ
Ֆինանսական վերահսկողություն
Հաշվապահական հաշվառում
Աուդիտ
Փողերի լվացման և ահաբեկ-չության ֆինանսավորման դեմ պայքար (AML/CFT)
Պետական գնումներ
Թանկարժեք մետաղների բնագավառ
Վիճակախաղեր և շահումով խաղեր
Լիցենզավորում` պարզ ընթացակարգով

Ուսուցողական սեմինարներ հարկային մարմնի աշխատակիցների համար  
29.05.2017
    Հարկ վճարողներին որակյալ ծառայությունների մատուցման գործում կարևոր նշանակություն ունի նրանց հետ անմիջական շփումներ ունեցող հարկային ծառայողների մասնագիտական պատրաստվածությունն ու արհեստավարժությունը: Այդ նպատակով ԱՀ ֆինանսների նախարարության կողմից պարբերաբար կազմակերպվում են ատեստավորումներ, ուսուցողական սեմինարներ, վերապատրաստման դասընթացներ:
Հերթական ուսուցումների շարքը ֆինանսների նախարարի հրամանով մեկնարկել է 2017 թվականի մայիսի 26-ին, որին  մասնակցում են հարկ վճարողներին սպասարկող ստորաբաժանումների ու արտաքին ապրանքաշրջանառության հաշվառման և հսկողության տեսչության թվով 89 աշխատակիցներ: Սեմինարներն ընդգրկում են «Հարկերի և պարտադիր վճարների հաշվարկումե, «Հարկային ստուգումներ և հսկողությունե, «Կամերալ ուսումնասիրությունների անցկացման ընթացակարգե, «Հաշվապահական  ձևակերպումներե և «ԼՂՀ տարածք ներմուծվող և արտահանվող ապրանքանյութական արժեքների  հաշվառումե  թեմաները: Հարկ վճարողների սպասարկման և հսկողական միջոցառումների  իրականացման  ընթացքում միատեսակ մոտեցումներ ցուցաբերելու նպատակով մասնակիցների հետ քննարկվում են նաև գործնական իրավիճակներին առնչվող տարբեր հարցեր: 
Սեմինարների շարքը կավարտվի հունիսի 5-ին, որի ավարտին մասնակիցների ստացած գիտելիքերը կգնահատվեն ուսուցման ծրագրի շրջանակներում կազմված թեստերի միջոցով:
  
 


վերադառնալ


ՓՈԽԱՐԺԵՔ
USD (04/23) 480.13 դրամ
EUR (04/23) 587.25 դրամ
RUB (04/23) 7.74 դրամ
ԹԱՆԿԱՐԺԵՔ
ՄԵՏԱՂՆԵՐԻ ԳՆԵՐ
Արծաթ (I եռ.) 249.41 դրամ
Պլատին (I եռ.) 14080.12 դրամ
Ոսկի (I եռ.) 19529.55 դրամ