Հարկ վճարողներին որակյալ ծառայությունների մատուցման գործում կարևոր նշանակություն ունի նրանց հետ անմիջական շփումներ ունեցող հարկային ծառայողների մասնագիտական պատրաստվածությունն ու արհեստավարժությունը: Այդ նպատակով ԱՀ ֆինանսների նախարարության կողմից պարբերաբար կազմակերպվում են ատեստավորումներ, ուսուցողական սեմինարներ, վերապատրաստման դասընթացներ: Հերթական ուսուցումների շարքը ֆինանսների նախարարի հրամանով մեկնարկել է 2017 թվականի մայիսի 26-ին, որին մասնակցում են հարկ վճարողներին սպասարկող ստորաբաժանումների ու արտաքին ապրանքաշրջանառության հաշվառման և հսկողության տեսչության թվով 89 աշխատակիցներ: Սեմինարներն ընդգրկում են «Հարկերի և պարտադիր վճարների հաշվարկումե, «Հարկային ստուգումներ և հսկողությունե, «Կամերալ ուսումնասիրությունների անցկացման ընթացակարգե, «Հաշվապահական ձևակերպումներե և «ԼՂՀ տարածք ներմուծվող և արտահանվող ապրանքանյութական արժեքների հաշվառումե թեմաները: Հարկ վճարողների սպասարկման և հսկողական միջոցառումների իրականացման ընթացքում միատեսակ մոտեցումներ ցուցաբերելու նպատակով մասնակիցների հետ քննարկվում են նաև գործնական իրավիճակներին առնչվող տարբեր հարցեր: Սեմինարների շարքը կավարտվի հունիսի 5-ին, որի ավարտին մասնակիցների ստացած գիտելիքերը կգնահատվեն ուսուցման ծրագրի շրջանակներում կազմված թեստերի միջոցով:
|