ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ


Պաշտոնական կայք
Գլխավոր էջ Ծրագրեր, Հրապարակումներ Նորություններ
ԱՀ
ՊԵՏԱԿԱՆ
ԲՅՈՒՋԵ
ԱՀ ՊԵՏԱԿԱՆ
ՄԻՋՆԱԺԱՄԿԵՏ
ԾԱԽՍԵՐԻ ԾՐԱԳԻՐ
ԱՀ ՊԵՏԱԿԱՆ
ԲՅՈՒՋԵԻ ԿԱՏԱՐՄԱՆ
ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Բյուջետային գործընթաց
Գանձապետական համակարգ
Ֆինանսական վերահսկողություն
Հաշվապահական հաշվառում
Աուդիտ
Փողերի լվացման և ահաբեկ-չության ֆինանսավորման դեմ պայքար (AML/CFT)
Պետական գնումներ
Թանկարժեք մետաղների բնագավառ
Վիճակախաղեր և շահումով խաղեր
Լիցենզավորում` պարզ ընթացակարգով
 

Հերթական քայլը բիզնեսին ընդառաջ. հարկ վճարողների հետ on line շփման համակարգի ընդլայնում  
06.06.2017
ԱՀ Ֆինանսների նախարարության կողմից վերջին տարիներին իրականացրած բարեփոխումների հիմքում բիզնեսի համար առավելագույն հարմարավետ պայմանների ապահովումն ու գործընկերային մթնոլորտի ձևավորումն է: 
    Վարչարարական, հսկողական գործառույթների կատարելագործմանը զուգընթաց  զգալի աշխատանք է իրականացվում էլեկտրոնային կառավարման համակարգի զարգացման ուղղությամբ, ինչը որակապես նոր գործելաոճ է ապահովում  հարկային մարմնի և բիզնեսի միջև: Ընդառաջ գնալով հարկ վճարողների` բնապահպանական և բնօգտագործման վճարների հաշվետվությունները էլեկտրոնային եղանակով ներկայացնելու վերաբերյալ առաջարկություններին,  նախարարությունը շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների վարչության հետ համատեղ ներդրել է բնապահպանական և բնօգտագործման վճարների եռամսյակային հաշվարկ-հաշվետվությունը շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների վարչություն ու ֆինանսների նախարարություն ներկայացնելու  էլեկտրոնային տարբերակը: 
    Հաշվետվությունը երկու կառույցներին էլեկտրոնային եղանակով կարող են ներկայացնել այն հարկ վճարողները, ովքեր ֆինանսների նախարարության հետ կնքել են հաշվետվություններն էլեկտրոնային եղանակով ներկայացնելու մասին պայմանագիր, ստացել համակարգ մուտք գործելու օգտվողի անուն և գաղտնաբառ ու գրավոր դիմում ներկայացրել շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների վարչություն`  հաշվետվությունն էլեկտրոնային եղանակով ներկայացնելու վերաբերյալ: 
    Հաշվետվության էլեկտրոնային ներկայացման ընթացակարգին մանրամասն  կարող եք ծանոթանալ այցելելով կայք էջի  «Հարկային օրենսդրություն բաժնիե  «Պարտադիր վճարներե ենթաբաժինը: 
    Նախարարությունն իր պատրաստակամությունն է հայտնում  քննարկելու բիզնեսի կողմից բարձրացված յուրաքանչյուր կառուցողական առաջարկ, որը կնպաստի  մեր երկրի գործարար միջավայրի բարելավմանն ու տնտեսության ներդրումային գրավչության բարձրացմանը:
 


վերադառնալ


ԱՀ ՀԱՐԿԱՅԻՆ
ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ
ԲԱՆԿԱՅԻՆ ՌԵԿՎԻԶԻՏՆԵՐ
БАНКОВСКИЕ РЕКВИЗИТЫ
BANK REQUISITES
ԱՀ ԱԶԳԱՅԻՆ
ԱՐԺՈՒՅԹ
ՓՈԽԱՐԺԵՔ
USD (11/24) 483.99 դրամ
EUR (11/24) 574.40 դրամ
RUB (11/24) 8.28 դրամ
ԹԱՆԿԱՐԺԵՔ
ՄԵՏԱՂՆԵՐԻ ԳՆԵՐ
Արծաթ (IV եռ.) 264.50 դրամ
Պլատին (IV եռ.) 14583.37 դրամ
Ոսկի (IV եռ.) 20069.47 դրամ
Թանկարժեք մետաղների գներ (download)