2017 թվականի 1-ին կիսամյակը ֆինանսների նախարարությունն ամփոփել է գերակատարումներով 06.07.2017
Նախնական տվյալներով 2017 թվականի 1-ին կիսամյակում ԱՀ պետական բյուջե մուտքագրված հարկային եկամուտները և տուրքերը կազմել են 15254.1 մլն դրամ` պլանավորված 13913.9 մլն դրամ ցուցանիշը գերազանցելով 9.6 տոկոսով կամ 1340.2 մլն դրամով, իսկ նախորդ տարվա նույն ցուցանիշը` 18.7 տոկոսով կամ 2407.7 մլն դրամով: