ԷԿՈՆՈՄԻԿԱ
Որակի ենթակառուցվածքներ և սակագներ
Ներդրումային քաղաքականություն ու փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացում
Տնտեսական ծրագրեր և մոնիթորինգ

Ամփոփվել են նախարարության կողմից մեկնարկված լայնածավալ հսկողական միջոցառումների երկու ամսվա արդյունքները  
06.07.2017
«Իրազեկել, ուսուցանել, այնուհետև վերահսկելե,- այս սկզբունքն է դրված հարկային մարմնի աշխատանքների կազմակերպման հիմքում, ինչը նպատակ  ունի բարեխիղճ ու կարգապահ հարկ վճարողներին զերծ պահել օրենքների պահանջների չիմացության հետևանքով կատարվող սխալներից և դրա հետևանքով կիրառվող պատժամիջոցներից:
Հավատարիմ այս գործելաոճին, ԱՀ ֆինանսերի նախարությունը «Հարկերի վճարումից խուսափելու և հարկային իրավախախտումների դեմ պայքարիե հայեցակարգի շրջանակներում  տարեսկզբից   մայրաքաղաքում և շրջաններում ոլորտային հանդիպումներ է ունեցել հարկ վճարողների հետ, համատեղ  քննարկել հարկային կարգապահության բարձրացման խնդիրները: Նախազգուշական աշխատանքներին հաջորդել են լայնածավալ հսկողական միջոցառումները`  ուղղված հարկ վճարողների կողմից վարձու աշխատողների չձևակերպման, հսկիչ-դրամարկղային մեքենաների շահագործման կանոնների խախտման, ելակետային տվյալների և ուղղիչ գործակիցների թերհայտարարագրման ու ապօրինի գործունեության ծավալման դեպքերի բացահայտմանը, որոնց արդյունքում մայիս-հունիս ամիսներին   արձանագրվել են վարձու աշխատողների չձևակերպման 53, հսկիչ-դրամարկղային մեքենաների միջոցով դրամական հաշվարկների կանոնների խախտման 39,  ելակետային տվյալների և ուղղիչ գործակիցների թերհայտարարագրման 14 ու ապօրինի ձեռնարկատիրական գործունեության իրականացման 2 դեպքեր: Արձանագրված խախտումներով  առաջադրվել է 8401.0 հազար դրամի չափով տուգանք, 5-ական օրով կասեցվել մեկ տարվա ընթացքում երկրորդ անգամ հսկիչ-դրամարկղային մեքենաների շահագործման կանոնների  խախտում թույլ տված 2 հարկ վճարողների գործունեությունը:  
       Նախարարությունն իրազեկում է, որ պահպանելու է հետևողականություն և կոչ անում բիզնեսի տարբեր ոլորտներում գործունեություն ծավալող հարկ վճարողներին գործունեությունն իրականացնել օրենսդրության պահանջներին համապատասխան:
 


վերադառնալ


ՓՈԽԱՐԺԵՔ
USD (03/28) 394.46 դրամ
EUR (03/28) 425.62 դրամ
RUB (03/28) 4.27 դրամ
ԹԱՆԿԱՐԺԵՔ
ՄԵՏԱՂՆԵՐԻ ԳՆԵՐ
Արծաթ (III եռ.) 288.00 դրամ
Պլատին (III եռ.) 11876.23 դրամ
Ոսկի (III եռ.) 24081.49 դրամ
Տեսանյութեր