ԷԿՈՆՈՄԻԿԱ
Որակի ենթակառուցվածքներ և սակագներ
Ներդրումային քաղաքականություն ու փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացում
Տնտեսական ծրագրեր և մոնիթորինգ

2017 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսներին ԱՀ տարածք ներմուծված և արտահանված ապրանքանյութական արժեքների ամփոփ ցուցանիշներ  
22.11.2017
     2017 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսներին ԱՀ տարածք են ներմուծվել 91613.9 մլն դրամ գումարի չափով ապրանքանյութական արժեքներ, որը շուրջ 17914.6 մլն դրամով կամ 24.3 տոկոսով գերազանցել է նախորդ տարվա նույն ցուցանիշը: Նույն ժամանակահատվածում արտահանվել են 58425.7 մլն դրամ գումարի չափով ապրանքանյութական արժեքներ`  նախորդ տարվա 30913.5 մլն դրամի դիմաց:
     Ըստ մասնաբաժինների գերակշռել են Գորիս-Ստեփանակերտ և Վարդենիս-Մարտակերտ ճանապարհահատվածներով կատարվող ներմուծումներն ու արտահանումները: Մասնավորապես, նշված ճանապարհահատվածներին տեղակայված հսկիչ կետերում արձանագրված տվյալների համաձայն, 2017թ. հունվար–հոկտեմբեր  ամիսներին Գորիս-Ստեփանակերտ ճանապարհահատվածով ներմուծվել և արտահանվել են համապատասխանաբար 61392.3 մլն դրամ և 7451.5 մլն դրամ գումարի չափով ապրանքանյութական արժեքներ, իսկ Վարդենիս-Մարտակերտ ճանապարհահատվածով`  համապատասխանաբար 29229.0 մլն դրամի և 49900.4 մլն դրամի չափով:
  
 


վերադառնալ


ՓՈԽԱՐԺԵՔ
USD (03/28) 394.46 դրամ
EUR (03/28) 425.62 դրամ
RUB (03/28) 4.27 դրամ
ԹԱՆԿԱՐԺԵՔ
ՄԵՏԱՂՆԵՐԻ ԳՆԵՐ
Արծաթ (III եռ.) 288.00 դրամ
Պլատին (III եռ.) 11876.23 դրամ
Ոսկի (III եռ.) 24081.49 դրամ
Տեսանյութեր