Բյուջետային գործընթաց
Գանձապետական համակարգ
Ֆինանսական վերահսկողություն
Հաշվապահական հաշվառում
Աուդիտ
Փողերի լվացման և ահաբեկ-չության ֆինանսավորման դեմ պայքար (AML/CFT)
Պետական գնումներ
Թանկարժեք մետաղների բնագավառ
Վիճակախաղեր և շահումով խաղեր
Լիցենզավորում` պարզ ընթացակարգով

ԱՀ ֆինանսների նախարարությունում մեկնարկել են ուսուցողական դասընթացներ հարկային ծառայողների համար  
24.11.2017
   Հարկ վճարողների սպասարկման որակի բարելավմանը համընթաց ԱՀ ֆինանսների նախարարության մշտական  տեսադաշտում է  նաև հարկային ծառայողների մասնագիտական գիտելիքների և աշխատանքային հմտությունների շարունակական զարգացումն ու  էթիկայի նորմերի ամրապնդումը: Այս նպատակով նախարարությունը հարկային ծառայողների հետ պարբերաբար կազմակերպում է ուսուցողական դասընթացներ և իրազեկման հանդիպումներ: Հարկային մարմնի աշխատակիցները մասնակցում են նաև միջազգային տարբեր համաժողովների և սեմինարների:
    Ուսուցումների հերթական շարքը ֆինանսների նախարարի հրամանով մեկնարկել է այսօր, որին  մասնակցում են հարկ վճարողների սպասարկման և վերահսկողական գործառույթներ իրականացնող թվով 68 աշխատակիցներ: Դասընթացներն ընդգրկում են «Հարկերի և պարտադիր վճարների հաշվարկում», «Հարկային ստուգումներ և հսկողություն», «Հարկային իրավախախտումների համար պատասխանատվություն, hարկային պարտավորությունների գանձում», «Տեղեկատվական տեխնոլոգիաները հարկային մարմնում» և «Հաշվապահական հաշվառման ստանդարտներ, հաշվապահական ձևակերպումներ»  թեմաները: Հարկ վճարողների սպասարկման և հսկողական միջոցառումների  իրականացման  ընթացքում միատեսակ մոտեցումներ ցուցաբերելու նպատակով մասնակիցների հետ քննարկվում են նաև գործնական իրավիճակներին առնչվող տարբեր հարցեր: 
    Դասընթացների ավարտին մասնակիցների ստացած գիտելիքները կգնահատվեն ուսուցման ծրագրի շրջանակներում կազմված թեստերի միջոցով:

  



վերադառնալ


ՓՈԽԱՐԺԵՔ
USD (11/12) 477.40 դրամ
EUR (11/12) 526.81 դրամ
RUB (11/12) 7.46 դրամ
ԹԱՆԿԱՐԺԵՔ
ՄԵՏԱՂՆԵՐԻ ԳՆԵՐ
Արծաթ (III եռ.) 231.12 դրամ
Պլատին (III եռ.) 12334.60 դրամ
Ոսկի (III եռ.) 20868.06 դրամ
Տեսանյութեր