Հարգելի այցելու. ԱՀ ֆինանսների նախարարության և անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ Ձեր Ամանորն ու Սուրբ Ծնունդը: Մաղթում եմ Ձեզ խաղաղ ու ապահով կյանք, քաջառողջություն, անսպառ եռանդ և ընտանեկան երջանկություն: Ցանկանում եմ, որ նոր սկիզբ խորհրդանշող Ամանորը դիմավորեք նորացված հավատով և ամանորյա ուրախ տրամադրություններն ուղեկցեն Ձեզ ողջ տարվա ընթացքում` դառնալով հաջողությունների գրավական: Թող 2018 թվականը մեր երկրի համար հանդիսանա վերընթացի տարի և միայն դրական փոփոխություններ բերի Ձեր կյանքում: Ամենայն բարիք ու հաջողություններ Ձեզ և Ձեր ընտանիքներին: ԱՀ ֆինանսների նախարար Գրիգորի Մարտիրոսյան
|