ԷԿՈՆՈՄԻԿԱ
Որակի ենթակառուցվածքներ և սակագներ
Ներդրումային քաղաքականություն ու փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացում
Տնտեսական ծրագրեր և մոնիթորինգ

ԱՀ ֆինանսների նախարար Գրիգորի Մարտիրոսյանը հանդես է եկել մամուլի ասուլիսով  
13.01.2018
   Հունվարի 12-ին Արցախի Հանրապետության ֆինանսների նախարար Գրիգորի Մարտիրոսյանը մամուլի ասուլիս է հրավիրել, որի ընթացքում ամփոփել է նախորդ տարվա տնտեսական զարգացումների և հարկաբյուջետային քաղաքականության արդյունքներն ու ներկայացրել առաջիկայում ծրագրվող    աշխատանքները:
   Մասնավորապես անդրադառնալով 2017թ.-ի մակրոտնտեսական ցուցանիշներին, նախարարը նշել է, որ  2017թ.-ի համախառն ներքին արդյունքի կանխատեսվող աճը կկազմի 15 տոկոս: «Դա շատ բարձր ցուցանիշ է, և վերջին 10 տարիների ընթացքում այդպիսին չենք արձանագրել: Ընդ որում, 15% աճի 6 տոկոսն ապահովվելու է հանքարդյունաբերության հաշվին, իսկ մնացած 9%-ը՝ տնտեսության այլ ճյուղերի հաշվին, այդ թվում 2%-ը արդյունաբերության այլ ճյուղերի՝ էներգետիկայի, վերամշակվող արդյունաբերության, 1.5%-ը՝ շինարարության, 1.2%-ը՝ գյուղատնտեսության և շուրջ 3.8%-ը ֆինանսական ոլորտի հաշվինե,- ասել է Գ. Մարտիրոսյանը: Նախարարի խոսքով՝ տնտեսական աճին զուգահեռ՝ գնաճ գրեթե չի արձանագրվել:
   Այնուհետև նախարարն անդրադարձել է սեփական եկամուտների կատարողականին. այն կազմել է 41.1 միլիարդ դրամ՝ ծրագրված 38.8 միլիարդ դրամի փոխարեն. ծրագիրը գերակատարվել է ավելի քան 6 տոկոսով, ինչը ևս աննախադեպ է, քանի որ վերջին 10 տարիների ընթացքում այդպիսի ցուցանիշ չի եղել: Սեփական եկամուտների կազմում գերակշիռ մասը կազմում են հարկային եկամուտները, և 2017-ին այն կազմել է 39.7 միլիարդ դրամ՝ ծրագրված 37.5 միլիարդ դրամի փոխարեն, որը գերակատարվել է 6.1%-ով: Գերակատարման արդյունքում հավաքագրված գումարի, որը կազմում է 2 միլիարդ 200 միլիոն դրամ, մոտ 50 տոկոսի չափով ապահովվել է «Բեյզ Մեթլսե հանքագործական ընկերության կողմից տրված լրացուցիչ հարկերով, իսկ մնացած 1 միլիարդ 150 միլիոն դրամն ապահովվել է այլ հարկատուների կողմից: 2016թ.-ի համեմատ՝ 2017թ.-ին հարկային եկամուտներն ավելացել են ավելի քան 22 %-ով, և լրացուցիչ գումարը կազմում է 7 միլիարդ 400 միլիոն դրամ: 
   «Հատկանշական է, որ այդ գումարի գերակշիռ մասն ապահովել են առաջին յոթ խոշոր հարկատուները՝ 5 միլիարդ 400 միլիոն դրամի լրացուցիչ հարկային եկամուտներով, իսկ մնացած մոտ 2 միլիարդ դրամն ապահովել են փոքր և միջին ձեռնարկություններըե,- ընդծել է նախարարը:
   Անդրադառնալով 2017 թ.-ի բյուջետային ծախսերին՝ նախարարը նշել է, որ այն  կազմել է 92 միլիարդ դրամ, որը ծրագրված ցուցանիշի 97 տոկոսն է կազմում, այսինքն,  տարին ամփոփվել է առանց պարտավորությունների կուտակման: 
Նախարարը  ներկայացրել է նաև 2018թ. պետական բյուջեի կառուցվածքն ու նորույթները: 
   2018 թ.-ի պետական բյուջեի եկամուտները  պլանավորվել են  101.5 միլիարդ դրամ՝ նախորդ տարվա 94.9 մլրդ դրամի դիմաց: Պետբյուջի սեփական եկամուտների պլանը կազմում է 45 միլիարդ դրամ, ինչը 6.5 միլիարդ դրամով ավել է անցած տարվա ծրագրված ցուցանիշից: Եկամուտների ծավալի մեջ հարկային մուտքերը կկազմեն 44 միլիարդ դրամ: «Այն բավականին լավ ցուցանիշ է հարկեր-համախառն ներքին արդյունք հարաբերակցության տեսանկյունից, քանի որ պլանավորում ենք 2018 թ.-ին ունենալ հարկեր-ՀՆԱ հարաբերակցություն` 15.1%-ի չափով, որը 0.2 տոկոսային կետով ավելին է, քան 2017 թ.-ի մակարդակըե,- շեշտել է Գ. Մարտիրոսյանը:
   Ընթացիկ տարվա պետական ծրագրերի մասով  նախարարը նշել է, որ 2018 թ.-ին պահպանվելու են բոլոր այն սոցիալական պարտավորությունները, որոնք ստանձնել է պետությունը: Այս տարի ներդրվել է Արցախի Հանրապետության շրջանների շինարարական, բարեկարգման և կոմունալ տնտեսության գծով կարողությունների զարգացման ծրագիրը, որի համար նախատեսվել է 2,2 մլրդ դրամ: Գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի կողմից իրականացվող ծրագրերին ուղղվող ծախսերն ավելացվել են 500 մլն դրամի չափով: 300 միլիոն դրամով ավելացվել է սոցիալական ծրագրերի իրականացման հիմնադրամին տրվող աջակցությունը: Տնտեսական հարաբերությունների բնագավառի ծախսերի տեսակարար կշիռը պետական բյուջեի ծախսերում 2018 թվականին ավելացվել է  2 տոկոսային կետով` կազմելով պետական բյուջեի ծախսերի 13.9 տոկոսը:
   Այնուհետև նախարարն անդրադարձել է հարկային քաղաքականությանն ու հարկային վարչարարությանը: Այս մասով տարվող աշխատանքներում նախարարը առանձնացրել է մի շարք կարևոր ուղղություններ, որոնց զարգացումը նախարարության գերնպատակն է  լինելու:
   Մասնավորապես, նախարարը կարևորել է  հարկատու-հարկային մարմին մարմին փոխհարաբերությունների բարելավումը: Այդ առումով նախարարությունը մշտական աշխատանքներ է  տանում հարկ վճարողների իրազեկվածության բարձրացման նպատակով: Պարբերաբար կազմակերպվում են սեմինարներ, թեժ գծի, սկայպ հեռաձայնային ծառայության միջոցով հարկ վճարողներին հուզող հարցերին տրվում պարզաբանումներ: 
   Այս տարի առաջին անգամ Հանրապետությունում ներդրվել է  օրինապահ հարկ վճարողների համակարգը, որի նպատակն է  խրախուսել բարեխիղճ ու կարգապահ հարկ վճարողներին, ինչը նաև կամրապնդի հարկ վճարողների ինքնագնահատման համակարգը: Հաստատված չափանիշներին համապատասխան կազմվել են   օրինապահ հարկ վճարողների երեք ցանկեր` խոշոր, միջին և փոքր, որում ընդգրկվել են 57 հարկ վճարողներ: «Նշված հարկ վճարողների նկատմամբ  իրականացնելու ենք մեղմ վարչարարություն`  ռիսկերը բացահայտելով կամերալ ուսումնասիրություններովե - շեշտել է նախարարը, հույս հայտնելով, որ հաջորդ տարիներին կազմվելիք ցանկերում  ավելի մեծ թվով հարկ վճարողներ կընդգրկվեն:
   «Բարեփոխումների շարքում առանցքային ուղղություն է համարվում էլեկտրոնային կառավարման համակարգի զարգացումը, որը հնարավորություն կտա ավտոմատացնել  հարկային մարմնի խոշոր գործառույթները, ունենալ հարկ վճարողների վերաբերյալ ամբողջականացված տվյալների ժամանակակից բազա, նվազագույնի հասցնել  մարդկային գործոնի ազդեցությունը, ուժեղացնել հարկային մարմնի վերլուծական և հսկողական կարողությունները և, ի վերջո, բարձրացնել համակարգի   աշխատանքների արդյունավետությունը, - իր խոսքում կարևորել է  Գրիգորի Մարտիրոսյանը:
   Անդրադառնալով գործարարության համար բարենպաստ հարկային դաշտի ձևավորմանը, նախարարը նշել է, որ այսօր Արցախի Հանրապետությունում ձևավորված է բավականին արտոնյալ դաշտ: 2018թվականի հունվարի 1-ից  զգալի փոփոխություններ են կատարվել այս ուղղությամբ: Մասնավորապես, երկարաձգվել են մի շարք ոլորտներում գործող հարկային արտոնությունների ժամկետները, այդ թվում` Հանրապետությունում արտադրվող գյուղատնտեսական արտադրանքի իրացման, ջրօգտագործող ընկերությունների կողմից ոռոգման ջրի մատակարարման գործարքների, գյուղատնտեսական մշակաբույսերի և բազմամյա տնկարկների մշակության ընթացքում կատարվող աշխատանքների և բնակարանային շինարարության մասով սահմանված ավելացված արժեքի հարկից ազատման  արտոնության  ժամկետի երկարաձգում միչև 2021 թվականի հունվարի 1-ը: Մեղմացվել են  սահմանված որոշ պատասխանատվության միջոցները և միասնականացվել են հարկվող օբյեկտների նկատմամբ տարբեր հարկատեսակներով կիրառվող հարկման կանոնները, կանոնակարգվել հարկային օրենսդրությունում առկա  տարընթերցումներն ու երկիմաստությունները:
   Նախարարն անդրադարձել է նաև  տնտեսության ստվերային երևույթների կրճատման ուղղությամբ տարվող  հսկողական աշխատանքներին, շեշտելով, որ ոլորտում դեռևս բավականին անելիքներ կան: «Պետք է հասնենք նրան, որ ստուգումներն իրականացվեն բացառապես ռիսկային չափանիշներով, զարգացնելով հարկային մարմնի վերլուծական կարողությունները`  ժամանակին ռիսկերի հայտնաբերման նպատակովե, - շեշտել է  Գ. Մարտիրոսյանը:
   Հարկային ոլորտում առաջիկայում  իրականցվելիք ծրագրերից նախարարը առանձնացրել է  հասարակության լայն շերտերի ներգրավմամբ հարկային օրենսգրքի մշակումը, որը կարևոր ներդրում կլինի տնտեսության ակտիվացման, գործարար միջավայրի հետագա բարելավման ու օտարերկրյա ներդրումների ներգրավման գործում, ինչի արդյունքում հնարավոր կլինի ապահովել երկարաժամկետ և կայուն տնտեսական աճ: Այն նաև գործարարների համար կապահովի կայուն և կանխատեսելի հարկային համակարգ:
   «Առաջիկա տարիներին խորացնելու ենք նաև համագործակցությունը  հասարակության հետ` նրանց ներգրավելով իրականացվող հարկային բարեփոխումների գործընթացներում, այդ թվում` պարբերաբար հանդիպումներ, կարծիքների փոխանակումներ կկազմակերպվեն քաղաքացիական հասարակության ինստիտուտների, տնտեսության տարբեր ոլորտների  մասնագետների, ինչպես նաև ուսանողության հետ, ինչը կամրապնդի հարկերի ինքնուրույն հաշվարկման և վճարման մշակույթըե, - շեշտել է նախարարը, հավելելով, որ բոլոր բարեփոխումները  հիմնվելու են Արցախի Հանրապետության Նախագահի 2017-2020 թթ. ծրագրային դրույթների վրա:
   Այնուհետև ներկայացվել է հանրային հատվածի կազմակերպությունների` հաշվապահական հաշվառման նոր համակարգին անցման աշխատանքների արդյունքները,  նախարարության կողմից պետական մարմիններում իրականացված ստուգումների արդյունքները և մի շարք այլ ցուցանիշներ:
   Վերջում,  նախարարը  պատասխանել է նաև լրագրողների առաջադրած հարցերին`  նշելով, որ համագործակցությունը շարունակական է լինելու և հանրությունը պարբերաբար իրազեկվելու է ֆինանսների նախարարության գործունեության վերաբերյալ:
 


վերադառնալ


ՓՈԽԱՐԺԵՔ
USD (03/28) 394.46 դրամ
EUR (03/28) 425.62 դրամ
RUB (03/28) 4.27 դրամ
ԹԱՆԿԱՐԺԵՔ
ՄԵՏԱՂՆԵՐԻ ԳՆԵՐ
Արծաթ (III եռ.) 288.00 դրամ
Պլատին (III եռ.) 11876.23 դրամ
Ոսկի (III եռ.) 24081.49 դրամ
Տեսանյութեր