2018 թվականի հունվարի 1-ից հարկային օրենսդրությունում կատարված փոփոխությունները հարկ վճարողների սպասարկման և վերահսկողական գործառույթներ իրականացնող ստորաբաժանումների աշխատակիցների կողմից ճիշտ կիրառելու և հարկ վճարողների շրջանում իրազեկումներ իրականացնելու նպատակով հունվարի 15-ին վերադաս հարկային մարմնի կողմից ուսուցողական սեմինարներ են կազմակերպվել հարկային մարմնի աշխատակիցների հետ: Սեմինարների ընթացքում մանրամասն քննարկվել են օրենսդրական փոփոխությունների կիրառման ընթացակարգերն ու գործնական իրավիճակներին առնչվող տարբեր հարցեր: Համաձայն ժամանակացույցի առաջիկայում սեմինարներ կկազմակերպվեն նաև Հանրապետության շրջաններում և Ստեփանակերտ քաղաքում գործող հարկ վճարողների հետ:
|