ԷԿՈՆՈՄԻԿԱ
Որակի ենթակառուցվածքներ և սակագներ
Ներդրումային քաղաքականություն ու փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացում
Տնտեսական ծրագրեր և մոնիթորինգ

Պարզաբանումներ «ԱՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին»  
22.01.2018
  ԱՀ օրենքով նախատեսված պարտադիր դրոշմանիշային վճարների (1000 դրամ) կատարման վերաբերյալ
 
Ստորև ներկայացվում են պարզաբանումներ` 2018 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ մտած «Արցախի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» ԱՀ օրենքով նախատեսված  պարտադիր դրոշմանիշային վճարների կատարման վերաբերյալ:
 
  1) Դրոշմանիշային վճարը` զինծառայողների կյանքին և առողջությանը պատճառված վնասների հատուցումն ապահովելու նպատակով օրենքով սահմանված կարգով և չափով Արցախի Հանրապետության պետական բյուջե վճարվող պարտադիր վճար է, որը վարձու աշխատողների և աշխատանքների կատարման կամ ծառայությունների մատուցման քաղաքացիաիրավական պայմանագրերով եկամուտ ստացող ֆիզիկական անձանց համար կազմում է ամսական 1 000 ՀՀ դրամ, իսկ անհատ ձեռնարկատերերի համար տարեկան`  12 000 ՀՀ դրամ: 
  2) Դրոշմանիշային վճար պարտավոր են վճարել՝
  ա.  աշխատանքային պայմանագրով Արցախի Հանրապետության տարածքում կամ Արցախի Հանրապետության տարածքից դուրս աշխատող Արցախի Հանրապետության ռեզիդենտ հանդիսացող ֆիզիկական անձինք.
  բ. աշխատանքային պայմանագրով Արցախի Հանրապետության տարածքում աշխատող Արցախի Հանրապետության ռեզիդենտ չհանդիսացող ֆիզիկական անձինք, բացառությամբ Արցախի Հանրապետությունում բնակության իրավունք (կացության կարգավիճակ)       չունեցող օտարերկրյա քաղաքացի և քաղաքացիություն չունեցող անձ հանդիսացող աշխատողների. 
  գ. Արցախի Հանրապետությունում հաշվառված և ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող անհատ ձեռնարկատերերը (բացառությամբ արտոնագրային վճար վճարողների` արտոնագրային վճար վճարելու ժամանակահատվածում). 
  դ. աշխատանքների կատարման կամ ծառայությունների մատուցման քաղաքացիաիրավական պայմանագրերով Արցախի Հանրապետության տարածքում կամ Արցախի Հանրապետության տարածքից դուրս եկամուտ ստացող՝ Արցախի Հանրապետության ռեզիդենտ     հանդիսացող ֆիզիկական անձինք. 
  ե. աշխատանքների կատարման կամ ծառայությունների մատուցման քաղաքացիաիրավական  պայմանագրերով Արցախի Հանրապետության աղբյուրներից եկամուտ ստացող՝ Արցախի Հանրապետության ռեզիդենտ չհանդիսացող ֆիզիկական անձինք, բացառությամբ     Արցախի Հանրապետությունում բնակության իրավունք (կացության կարգավիճակ) չունեցող օտարերկրյա քաղաքացի և քաղաքացիություն չունեցող անձ հանդիսացող աշխատողների:
  Նշվածի հետ կապված անհրաժեշտ է ի նկատի ունենալ, որ եթե`
 - սույն կետի «ա»-«ե» ենթակետերում նշված անձինք չունեն տվյալ հաշվետու ժամանակաշրջանի համար ստացման ենթակա (ստացված) եկամուտ (տվյալ հաշվետու տարվա ընթացքում ձեռնարկատիրական գործունեությունից կամ այլ հիմքով եկամուտներ), ապա տվյալ հաշվետու ժամանակաշրջանի համար դրոշմանիշային վճար չեն վճարում.
- սույն կետի «ա» և «բ»  ենթակետերում նշված անձինք տվյալ գործատուի մոտ աշխատում են միայն մեկ աշխատանքային պայմանագրով և այդ աշխատանքային պայմանագրով հարկերը և դրոշմանիշային վճարը նվազեցնելուց հետո նրանց ստացվող աշխատավարձը չի գերազանցում օրենսդրությամբ սահմանված նվազագույն աշխատավարձի չափը, ապա նշված անձանց փոխարեն դրոշմանիշային վճարները վճարվում են`
  •   Արցախի Հանրապետության պետական մարմիններում աշխատող անձանց փոխարեն` Արցախի Հանրապետության պետական բյուջեից.
  • տեղական ինքնակառավարման մարմիններում աշխատող անձանց փոխարեն` համապատասխան համայնքի բյուջեից.
  • այլ գործատուների մոտ աշխատող անձանց փոխարեն` տվյալ անձանց աշխատավարձ վճարող գործատուի կողմից`  նրա միջոցների հաշվին:
Ընդ որում, եթե վարձու աշխատողն աշխատում է ոչ լրիվ աշխատաժամանակի ռեժիմով, ապա որպես օրենսդրությամբ սահմանված նվազագույն աշխատավարձի չափ է ընդունվում տվյալ աշխատաժամանակին համապատասխանող չափը.
  - սույն կետի «դ» և «ե» ենթակետերով նախատեսված դեպքերում` աշխատանքների կատարման կամ ծառայությունների մատուցման քաղաքացիաիրավական պայմանագրերով վճարվող եկամուտները չեն բավարարում դրոշմանիշային վճարը պահելու համար, ապա նշված անձանց փոխարեն դրոշմանիշային վճարները վճարվում են այդ անձանց եկամուտ վճարող հարկային գործակալի կողմից` նրա միջոցների հաշվին:
  3) Հարկային գործակալները և հարկային գործակալ չհամարվող անձից եկամուտ ստացող ֆիզիկական անձինք դրոշմանիշային վճարները վճարում են յուրաքանչյուր ամիս` մինչև տվյալ ամսվան հաջորդող ամսվա 20-ը, իսկ անհատ ձեռնարկատերերը` տարեկան արդյունքներով մինչև տվյալ տարվան հաջորդող տարվա մայիսի 1-ը:
  4) Անձը վճարված դրոշմանիշային վճարների վերադարձ կարող է ստանալ հետևյալ դեպքում`
  ա. ժամկետային պարտադիր զինվորական ծառայության մեջ գտնվող կամ զոհված (մահացած) զինծառայողի ծնողը, ամուսինը և (կամ) զավակը (զավակները) իրավունք ունեն յուրաքանչյուր տարվա առաջին երկու ամսվա ընթացքում դիմում ներկայացնելու հիմնադրամ` դիմումը ներկայացնելու օրվան նախորդող մեկ տարվա ընթացքում իրենց վճարած (իրենց եկամուտներից հարկային գործակալի պահած) դրոշմանիշային վճարի գումարներն ամբողջությամբ կամ մասնակիորեն վերադարձնելու պահանջով. 
  բ. եթե նույն ֆիզիկական անձը միաժամանակ աշխատում է աշխատանքային պայմանագրով և (կամ) հանդիսանում է անհատ ձեռնարկատեր և (կամ) աշխատանքների կատարման կամ ծառայությունների մատուցման քաղաքացիաիրավական պայմանագրով ստանում է եկամուտ, կամ, եթե նույն ֆիզիկական անձն աշխատանքային պայմանագրով աշխատում է մեկից ավելի գործատուների մոտ, կամ, եթե նույն ֆիզիկական անձը նույն հաշվետու ժամանակաշրջանում եկամուտներ է ստանում տարբեր անձանց հետ կնքված՝ աշխատանքների կատարման կամ ծառայությունների մատուցման քաղաքացիաիրավական մեկից ավելի պայմանագրերով, ապա այդ ֆիզիկական անձն իրավունք ունի յուրաքանչյուր տարվա առաջին երկու ամսվա ընթացքում դիմելու հիմնադրամ՝ մեկից ավելի հիմքով վճարված դրոշմանիշային վճարը հետ ստանալու համար:
  Հիմնադրամ ներկայացվող դիմումին կցվում են նաև համապատասխան պետական մարմնի և հարկային մարմնի կողմից տրամադրվող տեղեկանքները:  
 


վերադառնալ


ՓՈԽԱՐԺԵՔ
USD (03/28) 394.46 դրամ
EUR (03/28) 425.62 դրամ
RUB (03/28) 4.27 դրամ
ԹԱՆԿԱՐԺԵՔ
ՄԵՏԱՂՆԵՐԻ ԳՆԵՐ
Արծաթ (III եռ.) 288.00 դրամ
Պլատին (III եռ.) 11876.23 դրամ
Ոսկի (III եռ.) 24081.49 դրամ
Տեսանյութեր