Բյուջետային գործընթաց
Գանձապետական համակարգ
Ֆինանսական վերահսկողություն
Հաշվապահական հաշվառում
Աուդիտ
Փողերի լվացման և ահաբեկ-չության ֆինանսավորման դեմ պայքար (AML/CFT)
Պետական գնումներ
Թանկարժեք մետաղների բնագավառ
Վիճակախաղեր և շահումով խաղեր
Լիցենզավորում` պարզ ընթացակարգով

Համագործակցության շրջանակների ընդլայնում Հայաստանի և Արցախի ֆինանսների նախարարությունների միջև  
13.02.2018
    ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը փետրվարի 12-ին ընդունել է Արցախի Հանրապետության ֆինանսների նախարարության պատվիրակությանը՝ նախարար Գրիգորի Մարտիրոսյանի գլխավորությամբ:
    Արցախի Հանրապետության ֆինանսների նախարարի աշխատանքային առաջին հանդիպման ընթացքում քննարկվել է երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ: "Երկու կառույցների միջև համագործակցությունը մշտապես եղել է բարձր մակարդակի: Հուսով եմ այս այցը ավելի կընդլայնի ու կխորացնի մեր հետագա համագործակցությունը", - նշել է նախարար Վարդան Արամյանը:
    Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել անձնակազմի մասնագիտական վերապատրաստման հետ կապված հարցերին և այս ուղղությամբ աջակցությանը, որը կարող է տրամադրել ՀՀ ֆինանսների նախարարությունը: Քննարկվել են  նաև տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում միասնական հարթակի ապահովման, ինչպես նաև պետական ֆինանսների կառավարման համակարգում ՀՀ ֆինանսների նախարարության նախաձեռնած բարեփոխումները Արցախում տեղայնացնելու հնարավորությունները: "Այս ոլորտում անելիքներն անսահման են, հատկապես, որ ՀՀ ֆինանսների նախարարությունը անընդհատ բարեփոխումներ է իրականացնում բոլոր ուղղություններով: Մենք էլ փորձում ենք քայլ առաջ այդ ամենը ներդնել Արցախում", - նշել է Արցախի Հանրապետության ֆինանսների նախարար Գրիգորի Մարտիրոսյանը:
    Նախարարները խոսել են նաև համագործակցության այլ ուղղությունների՝ պետական գնումների, աուդիտի, ֆինանսական վերահսկողության և այլ ոլորտների մասին:
 


վերադառնալ


ՓՈԽԱՐԺԵՔ
USD (06/20) 482.02 դրամ
EUR (06/20) 557.50 դրամ
RUB (06/20) 7.59 դրամ
ԹԱՆԿԱՐԺԵՔ
ՄԵՏԱՂՆԵՐԻ ԳՆԵՐ
Արծաթ (I եռ.) 249.41 դրամ
Պլատին (I եռ.) 14080.12 դրամ
Ոսկի (I եռ.) 19529.55 դրամ