ԷԿՈՆՈՄԻԿԱ
Որակի ենթակառուցվածքներ և սակագներ
Ներդրումային քաղաքականություն ու փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացում
Տնտեսական ծրագրեր և մոնիթորինգ

Ձևավորվել է միջգերատեսչական աշխատանքային խումբ` ԱՀ շրջանների բարեկարգման ծրագրի շրջանակներում ստեղծված ՓԲԸ-ներին աջակցելու նպատակով  
03.03.2018

         2018թ. հունվարի 1-ից հանրապետությունում ներդրվել է  նոր`  "Ընթացիկ նորոգման, բարեկարգման և կոմունալ տնտեսության գծով Արցախի Հանրապետության շրջանների կարողությունների զարգացման"  ծրագիրը, որի շրջանակներում նախատեսվում է համայնքների ճանապարհների սալապատման,  շրջկենտրոնների սանմաքրման, կանաչապատման, ջրամատակարարման և բարեկարգման աշխատանքների իրականացում և այլն:

         Ծրագրի դրույթները գործնականում լիարժեք կիրառելու, նորաստեղծ փակ բաժնետիրական ընկերությունների  պատասխանատուներին տեղերում օժանդակություն ցուցաբերելու նպատակով ձևավորվել է ԱՀ ֆինանսների,  գյուղատնտեսության, քաղաքաշինության ու էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարարությունների մասնագետների համատեղ աշխատանքային խումբ, որի կողմից սույն թվականի փետրվարի 28-ից մեկնարկել է հանդիպումների շարքը:

       Առաջին հանդիպումները կայացել են  Հադրութի և Ասկերանի շրջաններում, որոնց  ընթացքում ընկերությունների պատասխանատու անձանց տեղում մեթոդական աջակցություն է ցուցաբերվել, լուծումներ տրվել ծրագրի կիրառության ընթացքում առաջ եկած խնդիրներին և հարցերին:

         Հանդիպումները շարունակվում են և առաջիկայում դրանք կանցկացվեն նաև հանրապետության մյուս շրջկենտրոններում:



վերադառնալ


ՓՈԽԱՐԺԵՔ
USD (03/27) 394.71 դրամ
EUR (03/27) 427.55 դրամ
RUB (03/27) 4.27 դրամ
ԹԱՆԿԱՐԺԵՔ
ՄԵՏԱՂՆԵՐԻ ԳՆԵՐ
Արծաթ (III եռ.) 288.00 դրամ
Պլատին (III եռ.) 11876.23 դրամ
Ոսկի (III եռ.) 24081.49 դրամ
Տեսանյութեր