Բյուջետային գործընթաց
Գանձապետական համակարգ
Ֆինանսական վերահսկողություն
Հաշվապահական հաշվառում
Աուդիտ
Փողերի լվացման և ահաբեկ-չության ֆինանսավորման դեմ պայքար (AML/CFT)
Պետական գնումներ
Թանկարժեք մետաղների բնագավառ
Վիճակախաղեր և շահումով խաղեր
Լիցենզավորում` պարզ ընթացակարգով

Այսուհետ յուրաքանչյուր քաղաքացի կարող է տեսնել իր կողմից կատարված պարտադիր դրոշմանիշային վճարները  
14.03.2018
    2018 թվականի հունվարի 1-ից Արցախում ներդրվել է "Արցախի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին" օրենքը, որով նախատեսված է վարձու աշխատողների և անհատ ձեռնարկատերերի կողմից պարտադիր դրոշմանիշային վճարների կատարման պահանջ: Մասնավորապես, սկսած 2018 թվականի հունվարի 1-ից գործատուները յուրաքանչյուր ամիս` մինչև տվյալ ամսվան հաջորդող ամսվա 20-ը, Կենտրոնական գանձապետարանի 915005000020 "Դրոշմանիշային վճարնր" հաշվեհամարին պետք է փոխանցեն իրենց մոտ աշխատանքային պայմանագրերով վարձու աշխատողների և քաղաքացիաիրավական պայմանագրերով աշխատանքներ կատարող կամ ծառայություններ մատուցող յուրաքանչյուր քաղաքացու համար 1000-ական դրամ, իսկ անհատ ձեռնարկատերերը յուրաքանչյուր տարվա արդյունքներով` մինչև տվյալ տարվան հաջորդող տարվա մայիսի 1-ը` 12000 դրամ: 
    Նշված գումարները նախատեսված են Արցախի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված  վնասների հատուցման նպատակով: 
    Սկսած 13.03.2018 թ., յուրաքանչյուր գործատու կամ քաղաքացի այցելելով "Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի" կայք` www.1000plus.am  հասցեով, և "Փնտրել պարտադիր վճարներ" դաշտում նշելով գործատուի ՀՎՀՀ-ն կամ քաղաքացու ՀԾՀ-ն կարող է  տեսնել իր կողմից կատարված պարտադիր վճարումները:  
    Նշենք, որ 07.03.2018թ. դրությամբ Արցախի Հանրապետությունից "Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին" փոխանցված  պարտադիր դրոշմանիշային վճարների գումարը կազմում է  37494.0 հազար  դրամ: 
 


վերադառնալ


ՓՈԽԱՐԺԵՔ
USD (10/23) 484.35 դրամ
EUR (10/23) 556.13 դրամ
RUB (10/23) 7.42 դրամ
ԹԱՆԿԱՐԺԵՔ
ՄԵՏԱՂՆԵՐԻ ԳՆԵՐ
Արծաթ (IV եռ.) 220.48 դրամ
Պլատին (IV եռ.) 12659.23 դրամ
Ոսկի (IV եռ.) 18655.95 դրամ
Տեսանյութեր