ԷԿՈՆՈՄԻԿԱ
Որակի ենթակառուցվածքներ և սակագներ
Ներդրումային քաղաքականություն ու փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացում
Տնտեսական ծրագրեր և մոնիթորինգ

Աշխատանքային քննարկումներ ԱՀ և ՀՀ հարկային մարմինների մասնագետների միջև  
23.03.2018
   ԱՀ և ՀՀ հարկային մարմինների համագործակցության ծրագրի  շրջանակներում մարտի 21-ից Արցախում է գտնվում ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի աշխատանքային խումբը, որի նպատակն է քննարկումներ կազմակերպել էլեկտրոնային հարկային հաշիվների դուրս գրման, կուտակային և սոցիալական վճարների անձնավորված հաշվառման համակարգերի ծրագրային ապահովումների շուրջ, ինչպես նաև փորձի փոխանակում կազմակերպել հարկ վճարողների սպասարկման գործընթացների, իրականացվող վերլուծությունների և կամերալ ուսումնասիրությունների  մասով: 
Համաձայն աշխատանքային ծրագրի, ՀՀ գործընկերների կողմից սեմինար-քննարկումներ են անցկացվում ԱՀ ֆինանսների նախարարության կազմակերպական, հսկողական և եկամուտների հաշվառման վարչության, խոշոր հարկ վճարողների վարչության և Ստեփանակերտ քաղաքի հարկային տեսչության աշխատակիցների հետ, ՏՏ ոլորտի մասնագետների կողմից ներկայացվում են էլեկտրոնային հարկային հաշիվների դուրս գրման և կուտակային ու սոցիալական վճարների անձնավորված հաշվառման համակարգերի կառուցվածքը, ծրագրային հնարավորությունները, լիազոր մարմինների հետ տեղեկատվության փոխանակման  ընթացակարգերը, ինչպես նաև 2018թ. հունվարի 1-ից ՀՀ-ում կիրառության մեջ դրված Հարկային օրենսգրքով  կատարված փոփոխությունները:
Աշխատանքային խմբի այցի ժամանակացույցի համաձայն աշխատանքները կեզրափակվեն մարտի 24-ին:
 


վերադառնալ


ՓՈԽԱՐԺԵՔ
USD (03/28) 394.46 դրամ
EUR (03/28) 425.62 դրամ
RUB (03/28) 4.27 դրամ
ԹԱՆԿԱՐԺԵՔ
ՄԵՏԱՂՆԵՐԻ ԳՆԵՐ
Արծաթ (III եռ.) 288.00 դրամ
Պլատին (III եռ.) 11876.23 դրամ
Ոսկի (III եռ.) 24081.49 դրամ
Տեսանյութեր