Ի գիտություն տնտեսավարող սուբյեկտների` ԱՀ ֆինանսների նախարարությունը իրազեկում է, որ հսկողական միջոցառումներ են իրականացվում` ուղղված հսկիչ-դրամարկղային մեքենաների շահագործման կանոնների պահպանմանը: Նախարարությունը կոչ է անում տնտեսավարող սուբյեկտներին` խստիվ պահպանել հսկիչ-դրամարկղային մեքնենաների շահագործման կանոնները` ապրանքների մատակարարման կամ ծառայությունների մատուցման կանխիկ գործարքների դիմաց գնորդներին տրամադրելով կտրոն: Նախարարության կողմից խախտումներ հայտնաբերվելու դեպքում դրանք թույլ տված սուբյեկտների նկատմամբ կկիրառվեն օրենքով սահմանված պատասխանատվության միջոցները:
|