Ապրիլի 27-ին Ազգային ժողով է ներկայացվել Արցախի Հանրապետության 2017թ. պետբյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվությունը: Ստորև ներկայացնում ենք հաշվետվությունից ամփոփ ցուցանիշներ. ԱՀ 2017 թվականի պետական բյուջեի փաստացի սեփական եկամուտները կազմել են 41,355.9 մլն դրամ: Պետական բյուջեի եկամուտները հիմնականում ձևավորվել են հարկային եկամուտների հաշվին, որոնք ապահովել են ընդհանուր եկամուտների 94.6 %-ը, պետական տուրքը կազմել է բյուջեի եկամուտների 1.6 %-ը, այլ եկամուտները` 3.8%-ը: Հարկային եկամուտները կազմել են 39,111.2 մլն դրամ` 2,126.2 մլն դրամով գերակատարելով ծրագրային մուտքերը: Նախորդ տարվա համեմատ պետական բյուջեի հարկային եկամուտներն աճել են 22.7 %-ով կամ 7,226.7 մլն դրամով: Պետական բյուջեի այլ եկամուտները կազմել են 1,566.2 մլն դրամ: 2017 թվականի ԱՀ պետական բյուջեի միջոցների հաշվին իրականացվել են 92,098.6 մլն դրամի ծախսեր` կազմելով նախատեսված ծրարի 96.5 %-ը: Կատարված հատկացումների 80.7 %-ն ուղղվել է ընթացիկ, 19.3 %-ը` ոչ ֆինանսական ակտիվների հետ գործառնությունների իրականացման ծախսերին: Ընթացիկ ծախսերի գծով ԱՀ պետական բյուջեից կատարվել է 74,295.0 մլն դրամի ծախս` կազմելով պլանավորված ցուցանիշի 96.7 %-ը : ԱՀ համայնքային բյուջեի սեփական եկամուտները 2017 թվականին կազմել են 1,128.6 մլն դրամ, իսկ ծախսերը` 3,907.2 մլն դրամ:
|