Աուդիտորների որակավորման քննության արդյունքների մասին 23.05.2011
2011թ. մայիսի 12-ին ԼՂՀ ֆինանսների նախարարությունն անց է կացրել աուդիտորների որակավորման քննություն, որին մասնակցել է Արարատ Համլետի Ղուկասյանը: Կազմակերպված քննության արդյունքներն աուդիտորների որակավորման հանձնաժողովը գնահատել է բավարար, ինչի արդյունքում մասնակցին տրվել է որակավորված աուդիտորի վկայական: