Արցախի Հանրապետությունում 2017 թվականի հունվարի 1-ից` ըստ ժամանակացույցի աստիճանաբար անցում է կատարվում հանրային հատվածի հաշվապահական հաշվառման նոր համակարգի: Գործընթացը սահուն կազմակերպելու նպատակով, հանրային հատվածի կազմակերպությունների հաշվապահների հետ ֆինանսների նախարարության մասնագետների կողմից պարբերաբար կազմակերպվում են ուսուցողական դասընթացներ: Հերթական դասընթացը մեկնարկել է մայիսի 2-ին, որում ընդգրկվել են Ասկերանի շրջանի վարչակազմի և նրա ենթակայության տակ գտնվող 15 ՊՈԱԿ-ների հաշվապահներ: Դասընթացների ընթացքում հաշվապահներին են ներկայացվում «Հանրային հատվածի կազմակերպությունների հաշվապահական հաշվառման մասին» ԼՂՀ օրենքի դրութները, քննարկվում հանրային հատվածի կազմակերպությունների կողմից հաշվապահական հաշվառման նոր համակարգին և ոլորտը կարգավորող օրենսդրության պահանջներին համապատասխան հաշվապահական հաշվառում վարելու հնարավորություն ընձեռնող համակարգչային ծրագրերին անցման հետ կապված հարցեր: Դասընթացները կտևեն մինչև մայիսի 12-ը, որոնց ավարտին մասնակիցներին կտրամադրվեն դասընթացներին մասնակցության հավասատագիր:
|