Մայիսի 23-ին օրվա երկրորդ կեսին տեղի է ունեցել Արցախի Հանրապետության ԱԺ սոցիալական և առողջապահության հարցերի ու ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստը, որը վարում էին հանձնաժողովների նախագահներ Արարատ Օհանջանյանը և Ռուսլան Իսրայելյանը: 2017թ. պետական բյուջեի կատարողականի մասին հաշվետվություններ են ներկայացրել Առողջապահության և Աշխատանքի, սոցիալական ապահովության և վերաբնակցեման նախարարները: Առողջապահության նախարար Կարինե Աթայանը, ներկայացրնելով բնագավառի 2017թ.-ի կատարողականը, նշել է, որ պետական բյուջեից ոլորտին է ուղղվել 5մլրդ 996,5մլն դրամ, կատարողականը՝ 5մլրդ 910,9մլն դրամ կամ նախատեսվածի 98.6%-ը: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Սամվել Ավանեսյանի ներկայացմամբ՝ 2017թ.ին սոցիալական ոլորտին է հատկացվել 20մլրդ 932մլն 400 հազար դրամ, կատարողականը կազմել է 20մլրդ 48մլն 900 հազար դրամ կամ նախատեսվածի 96%- ը: Այնուհետև Աժ պատգամավորները կառավարության լիազոր ներկայացուցիչներին առաջադրել են հարցեր՝ բյուջեի կատարողականի և նշված ոլորտներում պետական ծրագրերի արդյունավետության վերաբերյալ:
|