ԱՀ ֆինանսների նախարարության կողմից 2018 թվականի մայիսի 1-ից մինչև 20-ը հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման կանոնների պահպանման նկատմամբ ձեռնարկված միջոցառումների արդյունքում արձանագրվել են հսկիչ-դրամարկղային մեքենաների միջոցով դրամական հաշվարկների կանոնների խախտման 6 դեպք: Խախտման դեպքերից 2-ը արձանագրվել է մեկ տարվա ընթացքում առաջին անգամ, իսկ 4 խախտումներ կատարվել են մեկ տարվա ընթացքում երկրորդ անգամ: Խախտումներ թույլ տրված սուբյեկտների նկատմամբ կիրառվել են օրենքով սահմանված պատասխանատվության միջոցները: ԱՀ ֆինանսների նախարարությունը իրազեկում է, որ պահպանելու է հետևողականություն և կոչ անում հարկ վճարողներին խստիվ պահպանել հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման կանոնները` կանխիկ դրամով իրականացվող դրամական հաշվարկների բոլոր դեպքերում տրամադրելով հսկիչ-դրամարկղային մեքենաների կտրոններ:
|